«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈ­ՓՈ­ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱ­­ՅԱՍ­­ՏԱ­ՆԻ

ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­­ՏՈՒ­ԹՅԱՆ  ՕՐԵՆՔ­Ի  ՆԱ­ԽԱ­ԳԾԻ  (Պ-243-24.01.2018-ՏՀ-011/0)

ՎԵ­ՐԱ­ԲԵՐՅԱԼ ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ԱՌԱՋԱՐ­ԿՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փո­փո­խու­թյուններ և լրացումներ կատարելու մասին» Հա­­յաս­­տա­նի Հան­­րա­­պե­­տու­թյան օրենք­ի նա­խագծի՝

  1. 2-րդհոդվածի 2-րդկետովառաջարկվող՝օրենս­գրքի 276-րդհոդվածի 3-րդմասի 12-րդկետիցհանելերկրորդնախադասությունը, քանիորօրենսգրքի 59-րդհոդվածի 1-ինմասի 4-րդկետիհամաձայն՝հայտա­րա­րու­թյուններկայացնելուդեպքումհայտարա­րությունումնշվածօրվանից (բայցհայտարա­րու­թյունըներկայացնելուօրվաննախորդող 20-րդօրվանիցոչշուտ) հարկվճարողըհամար­վումէԱԱՀվճարող: Միաժամանակ, որպեսհարցիկարգավորմանայլ­ընտ­րան­քա­յինտարբերակ, առաջարկումենքնշյալերկրորդնախադասությունըշարադրելհետև­յալխմբագրությամբ. Սույն կետով սահմանված դեպքում հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվա­նից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը հարկ վճարողը համարվում է ԱԱՀ վճարող:

Առաջարկվող փոփոխությունը, նախ, համահունչ է հայտարարության հիման վրա ԱԱՀ վճարող համարվելու համար օրենսգրքով տրված համանման կարգա­վո­րում­նե­րին: Դա նշանակում է, որ միայն ուղևորափոխադրման մասով ԱԱՀ վճա­րող համար­վելու համար օրենսգրքով սահմանված ժամկետից տարբերվող այլ ժամ­կետ սահմա­նելու դեպքում հարկ վճարողների և հարկային մարմնի կողմից հաշ­­վառման վար­ման, հարկային պարտավո­րությունների հաշվարկման առումով լրա­ցուցիչ հիմնա­խնդիր­ներ կառաջանան (այդ թվում՝ ծրագրավորման լրացուցիչ աշխա­տանքներ կատա­րելու առումով)՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 2018 թվականի հունվարի 1-ից հարկային մարմ­նում հարկային պարտա­վորությունների հաշվառումը պետք է իրակա­նացվի էլեկտ­րոնային եղանակով:

Բացի դրանից, մեր կողմից առաջարկվող տարբերակը հարկ վճարողին հնարա­վո­րու­թյուն է ընձեռում հետին ամսաթվով դառնալ ԱԱՀ վճարող և, միաժամանակ, չի սահ­մանափակում հարկ վճարողի հնարավորությունը՝ ապագա ցանկացած ամսվա սկզբից համարվել ԱԱՀ վճարող:

  1. 2-րդ հոդվածի 3-րդ կետում և 4-րդ հոդվածի 2-րդ կետում ավելացնել բառը փոխարինել լրացնել բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:
  2. 5-րդհոդվածում «հունվարի 20-ը» բառերըփոխա­րինել «հունվարի 31-ը» բառերով՝հաշվիառնելովայնհանգամանքը, որՀայաստանիՀանրապետությանհարկայինօրենս­գրքումկատարվածվերջինփոփոխություններովպայմանավորված՝բազմաթիվհարկվճա­րողներհնարավորությունչենունեցելսահմանվածժամկետումէլեկտրոնայինեղա­նակովներկայացնելարտոնագրայինհարկվճարելուվերաբերյալհայտարա­րու­թյուն­ներ:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույնպես մտահոգ է նախագծով ներկայացված խնդրի կարգավորմամբ և այդ նպատակով մշակել է օրենքի նախագիծ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը համարել ներկայացված նախագծի համահեղինակ: