ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

««Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ արված առաջարկների

Առաջարկի հեղինակը

Հոդվածը, կետը, որին  վերաբերում է առաջարկը

Առաջարկի բովանդակությունը

Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը և կատարված փոփոխությունները

Գլխադասային հանձնաժողովի որոշումը առաջարկի վերաբերյալ

1

2

3

4

5

1. Հայաստանի Հանրապե  տության կառավարություն

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա­­ցում կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին հոդվածը շարադրել հետևյալ խմբագ­րությամբ.

«Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համա­պա­տասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունները հրապարա­կում են իրենց ինտերնետային կայքում կամ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաս­տանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտո­նա­կան ինտերնետային կայքում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մասով.

«3. Կազմակերպություններն օրենքով հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետ­վու­թյունների էլեկտրոնային տարբերակը կամ ֆինանսական հաշվետ­վու­թյուն­նե­րի հրապա­րակ­ման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) տրամադրում են ֆիզիկա­կան կամ իրա­վա­բա­նական անձանց՝ այդ մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:

Առաջարկը համահունչ է նախագծի փաթեթի տրամաբանությանը և ներառում է երկու կարևոր բաղադրիչ. Կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հանրամատչելի հասանելիություն և ֆիզիկա­կան կամ իրա­վա­բա­նական անձանց հարցումների միջոցով հաշվետվությունների տրամադրման պարտավորություն: Նախագծի համապատասխան հոդվածներում իրականացվել են փոփոխություններ:

Ընդունված է:

2. Հայաստանի Հանրապետու          թյան կառավարություն

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենս­­գրքի 16912-րդ հոդված

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենս­­գրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին հոդ­վածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրա­պե­­տու­թյան 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 16912-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագ­րությամբ.

«Հոդված 16912. Պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներ­կա­յաց­նե­լը կամ դրանք չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հի­ման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ դրանց հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը

Օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ֆինանսական հաշվետ­վու­թյուն­ները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով և ժամ­կետ­նե­րում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձի

Առաջարկով սահմանվում է տուգանք ֆիզիկա­կան կամ իրա­վա­բա­նական անձանց դիմումների հիման վրա հաշվետվությունների կամ դրանց հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելու համար: Սա նշանակում է, որ կազմակերպության կողմից ֆիզիկա­կան կամ իրա­վա­բա­նական անձանց յուրաքանչյուր դիմումի մերժում իրավական հետևանք է ունենալու կազմակերպության համար ուստի առաջարկվող տուգանքի չափերը ընդունելի են:

Նախագծի համապատասխան հոդվածներում իրականացվել  են փոփոխություններ:

Ընդունված է:

3. ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տատյանա Միքայելյան

 

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա­­ցում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդված

հաշվետվությունները բառից հետո ավելացնել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները լրանալուց հետո բառերը

Առաջարկը ընդունված է:

Նախագծի համապատասխան հոդվածում իրականացվել  է փոփոխությունը:

Ընդունված է: