Կ-247-30.01.2018-ՏՀ-011/0

ԱՌԱՋԱՐԿ

<<ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈւԾՈւՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼԵԼՈւ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ /Այսուհետ՝ Նախագիծ/

 

Սույն առաջարկի համար հիմք է հանդիսացել մեր բազմաթիվ համաքաղաքացիների անհանգստությունը, որոնց փոխանցմամբ, մինչև Նախագծի նույնիսկ շրջանառության մեջ դրվելը, ինչու չէ նաև դրանից հետո, արտերկրից առուվաճառքի կամ այլ գործարքների կնքմամբ որոշել են ՀՀ ներմուծել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոց: Նախագծի կարգավորումներով սահմանված ժամկետը, այն է՝ 2018թ. ապրիլի 1-ը կարող է վատթարացնել վերջիններիս վիճակը, քանի որ արդեն իսկ գնված տրանսպորտային միջոցները՝ կախված բեռնափոխադրող ընկերությանը հանձնված բեռի Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են ՀՀ  ներմուծվել նաև ապրիլի   1-ից հետո: Ստացվում է, որ Նախագծով տրանսպորտային այդպիսի միջոցների ներմուծումը Հայաստանի սահմանային անցակետերում արգելվելու է՝ դրանով իսկ անհայտ թողնելով արդեն իսկ ձեռք բերված ապրանքի ՙՙճակատագիրը՚՚:

Չնայած այդ մտահոգության մասին բարձրաձայնել եմ նաև սույն թվականի փետրվարի 8-ին ՀՀ կառավարության կողմից հրավիրված ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, այնուամենայնիվ, առաջարկում եմ Նախագծի հոդված 1-ի բովանդակությունը խմբագրել և այն շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ .

Հոդված 1: 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը, բացառությամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված և ՀՀ ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների, ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների <<Բացթողում՝ ներքին սպառման համար>> մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով դրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: