ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի փետրվարի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին»  Հայաստանի Հանրապետության   օրենքի   նախագծի  (Կ-247-30.01.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ  ներկայացված առաջարկությունների

 

Առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին  վերաբերում է առաջարկությունը

Առաջարկություն (փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

ՀՀ կառավարություն

1.  Նախագիծ

Վերնագրից հանել «ժամանակավոր» բառը

Ընդունվել է, նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն։

ՀՀ կառավարություն

2. Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածը բաժանել 2 առանձին հոդվածների և ներկայացնել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով դրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Հոդված 2.  Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված արգելքը չի տարածվում այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վրա, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են  մինչև 2018 թվականի հունվարի 25-ը:»

Ընդունվել է, նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:  Հոդվածը խմբագրվել է նաև նախագծի 1-ին ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորներ Ս. Բագրատյանի և

Ռ. Մախմուդյանի բանավոր հնչեցրած առաջարկությունների հիման վրա:

Հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն։

ՀՀ կառավարություն

3. Նախագծի 2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Ընդունվել է, նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Նախորդ առաջարկության ընդունմամբ պայմանավորված՝ հոդվածը ներկայացվել է որպես 3-րդ հոդված:

Հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն։