Առաջարկություններ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին

 օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ

Կ-2343 -22.12.2017-ՏՏԳԲ-011/0

 

 

  1. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 13 և 14 կետերով:

13. ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաեւ արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգի մշակումը.

14) ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների  արդյունքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ընդունումը, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծումը, վարումը, տնօրինումը եւ հրապարակայնացումը:»:

 

Հիմնավորում

 

Նախագծում բացակայում են ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման ընթացակարգերը: Սահմանելով դրանք կբարձրանա հանրության առջեւ հաշվետվողականությունը, որը համահունչ է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ՝ ԱՃԹՆ) սկզբունքներին: