ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 <<ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> (Կ-238-17.01.2018,07.02.2018-ՊԻՄԻ-011/1) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

1

ՀՀ Կառավարություն

3-րդ հոդվածի 1-ին մաս

3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում մեկնաբանվող «ներման շնորհում» հասկացությունը փոխարինել «ներում» հասկացությամբ և շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) ներում՝ մարդասիրական դրսևորում, որի միջոցով Հայաստանի Հանրապետության նախագահը սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանցագործության համար դատապարտված անձին կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով.»:

 

2

ՀՀ Կառավարություն

4-րդ հոդվածի 2-րդ մաս

4-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ներման միջնորդությունները չքննարկելու դեպքում դրանք վերադարձվում են:»:

 

3

ՀՀ Կառավարություն

4-րդ հոդված

4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով.

«4. Ներման միջնորդությունների առկայության դեպքում ներման խնդրագիր ներկայացնող անձը դրանք կարող է կցել ներման խնդրագրին:»:

 

 

4

ՀՀ Կառավարություն

4-րդ հոդվածի 7-րդ մաս

4-րդ հոդվածի 7-րդ մասում նախատեսել դրույթ առ այն, որ ներման միջնորդությունը կարող է անմիջապես ներկայացվել նաև Հայաստանի Հանրապետության նախագահին: Ելնելով վերոգրյալից 4-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «7. Ներման միջնորդությունները սույն հոդվածի 2-րդ մասով  նախատեսված անձանց կողմից առձեռն, փոստով կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացվում են նախարարություն, Հայաստանի Հանրապետության վարչապետին (այսուհետ՝ Վարչապետ) կամ Հայաստանի Հանրապետության նախագահին (այսուհետ՝ Հանրապետության նախագահ): Ներման միջնորդությունները Վարչապետին կամ Հանրապետության նախագահին ներկայացնելու դեպքում դրանք ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են նախարարություն, եթե ներման խնդրագիրը համապատասխանաբար Վարչապետի կամ Հանրապետության նախագահի մոտ չի գտնվում:»

 

 

5

ՀՀ Կառավարություն

5-րդ հոդվածի 2-րդ մաս

5-րդ հոդվածի 2-րդ մասում «Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, պրոբացիայի պետական ծառայության» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի ծառայության» բառերով՝ ելնելով «Պետական կառավարման մարմինների համակարգի մասին» ՀՀ օրենքով ամրագրված անվանումներին:

 

 

6

ՀՀ Կառավարություն

Նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ մաս

Նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ մասը ներկայացնել հետևյալ խմբագրությամբ`

«9. Ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

 

7

ՀՀ Կառավարություն

6-րդ հոդվածի 1-ին մաս

 

 ա) մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով, իսկ 8-13-րդ կետերը համապատասխանաբար ներկայացնել որպես 9-14-րդ կետեր.

«8) տուժողին պատճառված վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը.»:

բ) մասի 5-րդ կետում «իր» բառը փոխարինել «դատապարտյալի» բառով:

 

 

8

ՀՀ Կառավարություն

7-րդ հոդվածի 4-րդ մաս

7-րդ հոդվածի 4-րդ մասում «Հանրապետության նախագահի հրամանագիրը» բառերը փոխարինել «հրամանագրի նախագիծը» բառերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում դեռևս առկա չէ Հանրապետության նախագահի հրամանագիր:

 

 

9

ՀՀ Կառավարություն

8-րդ հոդվածի 2-րդ մաս

8-րդ հոդվածի 2-րդ մասում «կցվում են ներման խնդրագիրը ներկայացրած անձի վերաբերյալ առկա նյութերին» բառերը փոխարինել «վերադարձվում են» բառերով:

 

 

10

ՀՀ Կառավարություն

9-րդ հոդվածի 1-ին մաս

9-րդ հոդվածի 1-ին մասում «5-րդ և 7-րդ» բառերը փոխարինել «5-րդ և 6-րդ» բառերով, իսկ «7-րդ» բառը՝ «8-րդ» բառով:

 

 

11

ՀՀ Կառավարություն

9-րդ հոդվածի 2-րդ մաս

9-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել  «Ոստիկանություն» բառով:

 

 

12

ՀՀ Կառավարություն

9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր

9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում բացի նոր և նոր երևան եկած հանգամանքներով գործի վերանայման դեպքերից, լրացնել նաև գործի նախորդ քննության ժամանակ թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով գործի վերանայման դեպքերը: Միաժամանակ, հստակ նշել, որ ներում շնորհված դատապարտյալների նկատմամբ կայացված դատավճիռները վերանայելու դեպքում դատարանները տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմին միայն իրենց կայացրած՝ հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու մասին դատական ակտերի մասին: Ելնելով վերոգրյալից 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ներում շնորհված դատապարտյալների նկատմամբ կայացված դատավճիռները նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի նախորդ քննության ժամանակ թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերանայելու դեպքում դատարաններն իրենց կայացրած՝ հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու մասին դատական ակտերի մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմին:

Դատապարտյալի նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի նախորդ քննության ժամանակ թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերանայելու դեպքում ներման խնդրագրի քննարկումը կասեցվում է մինչև վերանայման վարույթի արդյունքում կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:»:

 

13

ՀՀ Կառավարություն

12-րդ հոդված

12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.

«2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հանրապետության նախագահի աշխատակազմը Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացված, սակայն դեռևս չքննարկված ներման խնդրագրերն ուղարկում է նախարարություն:

3.Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Վարչապետը հաստատում է Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:»:

 

 

14

ՀՀ Կառավարություն

Նախագիծ

4-րդ գլխի վերնագիրը «Եզրափակիչ» բառից հետո լրացնել «մաս» բառով՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:

 

 

15

ՀՀ Կառավարություն

Նախագիծ

Առաջարկվում է ՀՀ Սահմանադրության 135-րդ հոդվածին համահունչ, նախատեսել ներում շնորհելու դեպքերը: Ելնելով վերոգրյալից Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ հոդվածով.

«Հոդված 7. Ներում շնորհելու դեպքերը

  1. Հանցագործության համար դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա ներկայացրել է ներման խնդրագիր:
  2. Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի՝ օրենքով սահմանված մասը կամ ազատազրկման ոչ պակաս, քան կեսը:
  3. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:
  4. Ներում չի շնորհվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործության կամ խոշտանգման համար դատապարտված անձին:»:

 

 

16

ՀՀ Կառավարություն

Նախագիծ

Նախագիծը լրացնել նաև հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ գլխով.

« ԳԼՈՒԽ 4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

Հոդված 12. Հանձնաժողովի կազմը և աշխատակարգը

  1. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
  2. Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է Վարչապետը:»:

Ըստ այդմ՝ Նախագծի հաջորդող հոդվածները և գլուխը վերահամարակալել:

 

 

17

ՀՀ Կառավարություն

Նախագիծ

«ՀՀ արդարադատության նախարարություն» և «ՀՀ պաշտպանության նախարարություն» բառերը փոխարինել համապատասխանաբար «արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնողնախարարություն» և «պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն» բառերով: Ըստ այդմ՝ խմբագրել նաև Նախագծի 10-րդ հոդվածը:

 

1


«Ելք» խմբակցություն

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մաս

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «խրախուսական գործընթաց» բառերը փոխարինել «մարդասիրական ակտ» բառերով,  իսկ կետը «կամ պատժաչափով» բառերից հետո լրացնել «, կամ կարող է վերացվել դատվածությունը» բառերը:

 

2

«Ելք» խմբակցություն

Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մաս

Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

Սպանության և խոշտանգման համար դատապարտվածների ներման խնդրագրերը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում Արդարադատության նախարարությունը ներման խնդրագիրը պատշաճ ձևով ուղարկում է տուժողին կամ տուժողի իրավահաջորդին` ներման վերաբերյալ նրանց դիրքորուշումն ստանալու նպատակով: Ներման խնդրագրի ստացման օրվանից երկշաբաթյա ժամկետում դիրքորոշումը ստացվելու դեպքում, այն ներառվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կազմված անձնական գործում:

 

 

3

«Ելք» խմբակցություն

Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մաս

Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում «ներման խնդրագիրը,» բառերից հետո լրացնել «ներման խնդրագրի վերաբերյալ տուժողի կամ տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը, իսկ դրա բացակայության դեպքում` տեղեկանք» բառերը:

 

4

«Ելք» խմբակցություն

Նախագիծ

Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ հոդվածով.

«Հոդված 7 Ներում շնորհելու պայմանները

  1. Ներում կարող է շնորհվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է`

1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ քառորդը.

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.

3)առանձնապես ծանր հանցագործության, բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.

4) Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման, բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, ահաբեկչության, պատանդ վերցնելու, օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելու կամ զավթելու, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելու կամ շորթելու, ագրեսիվ պատերազմի, պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, ահաբեկչական գործողությունն օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների զինված ընդհարումների ժամանակ, անգործությունը կամ հանցավոր հրաման արձակելը զինված ընդհարման ժամանակ, ինչպես նաև բանդիտիզմի, պետական դավաճանության, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության, մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, էկոցիդի, ցեղասպանության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը.

5) ցմահ ազատազրկման դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան տասնհինգ տարին:

2.Ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի փաստացի կրած ժամկետը չի կարող երեք ամսից պակաս լինել:

3.Բացառիկ դեպքերում Նախագահը  կարող է ներում շնորհել առանց սույն հոդածի 1-ին մասի սահմանափակումների:»:

 

5

«Ելք» խմբակցություն

Նախագծի 7-րդ հոդված

Նախագծի 7-րդ հոդվածում ավելացնել նոր առաջին մաս հետևյալ բովանդակությամբ`

«1.Ներումը շնորհում է Հայաստնի Հանրապետության  նախագահը` Հայաստանի Հանրապետության անունից:»:

Նախագծի 7-րդ հոդվածի մյուս կետերի համարակալումը համապատասխանաբար փոխել:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կ-2381

ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1

«Ելք» խմբակցություն

Հոդված 1

շարադրել նոր խմբագրությամբ`

Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածում «ավելի մեղմ պատժատեսակով» բառերից հետո լրացնել «կամ պատժաչափով» բառերը: