ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

 Հարգելի պարոն Սաղաթելյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Կ-259-08.02.2018-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Առաջարկում ենք «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Բացառությամբ հատուկ կացության կարգավիճակի,» բառերը՝ հնարավոր հակասությունից խուսափելու նպատակով:

Ելնելով վերոգրյալից Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ հոդվածով.

«Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Բացառությամբ հատուկ կացության կարգավիճակի,» բառերը:»

  

    Հարգանքով`        ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ