ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

 ՄԱՐԻՆԱ    ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀՈԴՎԱԾ 19.3

Գիտական խորհրդի կազմում վարչական պաշտոններ զբաղեցնող անձինք չպետք է գերազանցեն 25%:

Հիմնավորում. Այսօր գործող և առաջարկվող օրինագծով գիտական խորհուրդների կազմը իրականում նման են վարչական խորհուրդների` գրեթե նույն ռեկտորատի կազմն է ամենուրեք, այն է` ռեկտորը, պրոռեկտորները, դեկանները, տարբեր վարչական ստորաբաժանումների (դեպարտամենտների, վարչությունների, բաժինների) պետերը, իսկ բուն գիտակամանկավարժական պաշտոններ զբաղեցնողները փոքրամասնություն են կազմում: Գիտական խորհուրդները, իրենց գործառույթներից ելնելով, պետք է կազմված լինեն մեծապես ոչ-վարչական պաշտոններ զբաղեցնող անձանցից

 ՄԱՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդված 27.16

Առաջարկվում է ֆինանսական չափը 0,2-ից դարձնել առնվազն 0,5 %:

Հիմնավորում. Ուսխորհուրդների կայացման և զարգացման համար նրանց ֆինանսանյութական ապահովումը պետք է լինի պատշաճ մակարդակի:

Հոդված 28

Կետ 2. «Դասախոսական» բառից հետո, «պրոֆեսոր»-ից առաջ ավելացնել «ամբիոնի վարիչ» բառերը:

Կետ 4. Հանել «ամբիոնի վարիչներ» բառերը:

Կետ 7. Հանել «վարչական» բառը:

 

Հիմնավորում. Ամբիոնի վարիչների հարցում օրինագծով առաջարկվող տարբերակը շիլաշփոթ է ստեղծել` սահմանելով ամբիոնի վարիչի պաշտոնը և´ վարչական, և´ գիտամանկավարժական պաշտոն, ինչը սկզբունքորեն հնարավոր չէ և հիմնավորված չէ: Նախ` միևնույն պաշտոնը չի կարող լինել միաժամանակ և´ վարչական, և´ գիտամանկավարժական: Ամբիոնի վարիչները Հայաստանի Հանրապետության ոչ մի ԲՈՒՀ-ում չունեն և երբևէ չեն ունեցել վարչական գործառույթներ (այն է` պարտադիր կարգադրիչ որոշումներ ընդունելու հնարավորություն, ամբիոնում ոչ մեկի նկատմամբ չունեն ենթակայական փոխհարաբերություններ, չունեն պարտադիր բնույթի վարչական ակտեր ընդունելու իրավասություններ, ոչ մեկին չեն ընդունում աշխատանքի կամ հեռացնում, վարչական տույժերի չեն ենթարկում և այլն): Բոլոր նշված վարչական գործառույթների իրականացման համար ամբիոնի վարիչները կարող են միջնորդել ամբիոնի անունից վարչական պաշտոն զբաղեցնող անձին` դեկանին, ռեկտորին և այլն:

 

Կետ 8. Ամբիոնի վարիչի պաշտոնը որպես բացառապես գիտամանկավարժական, ինչպես պրոֆեսորի, դոցենտի և այլ, միևնույն անձի համար լիազորությունների ժամկետի սահմանափակումները ոչ միայն անհիմն են, այլև ոչ տրամաբանական`ամբիոնի վարիչները, ինչպես նաև պրոֆեսորները և այլ գիտամանկավարժական պաշտոններ զբաղեցնող անձինք, ընտրովի են և կարող են բազմակի անգամ զբաղեցնել իրենց պաշտոնը ընտրությունների արդյունքներով:

 

Կետ 12. Ամբողջապես հանել 2-րդ և 3-րդ մասերը:

Հիմնավորում. Տարիքային կենսաթոշակի հասնելը չի կարող և չպետք է մեխանիկորեն սահմանափակի այդ անձանց իրավունքները ինչպես վարչական, այնպես էլ գիտական ստորաբաժանումների ղեկավարների (ամբիոնի վարիչի) պաշտոնների զբաղեցումը: Այս մեխանիզմը պետք է ավելի ճկուն սահմանել և թողնել ԲՈՒՀ-ի գիտխորհրդի որոշմանը, քանզի դա լուրջ սոցիալական խնդիր է նաև (կենսաթոշակները խիստ ցածր են և բոլորը կհայտնվեն անապահով վիճակում): Խնդիրն առկա է, բայց պետք է լուծվի աստիճանաբար` կենսաթոշակների բարձրացմանը զուգահեռ: