1. Հոդված 19 կետ 3-ում Ինչպես նաև ¦ բառերից հետո ավելացնել
  • Արհեստակցական կազմակերպության ¦ բառերը:

Հիմնավորում: Օրենքի նախագծով բուհերի գիտական խորհրդին են վերապահված այնպիսի լիազորություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են աշխատողների աշխատանքային իրավունքներին, պարտականություններին, մասնագիտական խնդիրներին և աշխատանքային այլ փոխհարաբերություններին: Մասնավորապես՝ գիտական խորհուրդը բուհերի աշխատողների ընտրման և գնահատման սահմանված սկզբունքների հիման վրա հաստատում է դասախոսական և գիտահետազոտական անձնակազմի    անդամների որակավորման պահանջները, սահմանում է գիտակամանկավարժական կազմի կատարողականի գնահատման և թափուր հաստիքների մրցույթի կազմակերպման ընթացակարգը, քննարկում և հաստատում է բուհերի կանոնադրությամբ նախատեսված ու բուհերի կրթագիտական գործունեությունը կանոնակարգող ներքին կանոնակարգեր, կարգեր, ուղեցույցներ և այլն:  

Ուստի կոլեկտիվի ներկայացուցչի անդամակցությունը գիտական խորհրդին դառնում է անհրաժեշտություն:

  1. Օրենքի նախագծի հոդված 20-ի կետ 7-ում ավելացնել նոր՝ 11-րդ ենթակետ հետևյալ ձևակերպմամբ. Բուհի արհեստակցական կազմակերպության հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր ¦:

Հիմնավորում: ՀՀ աշխատանքային օրենսգիրքը համապատասխան դրույթներով նախատեսում է կոլեկտիվ պայմանագրի կնքման հնարավորությունը: ՀՀ բուհական համակարգը եղել է այս սոցիալական գերծընկերության խթանող կարևորագույն դերակատար: Նպատակ ունենալով խթանել սոցիալական գործընկերության մշակույթը, նպաստել աշխատողների իրավունքների պաշտպանության գործընթացին, առաջարկվում է ռեկտորի իրավունքների շարքում նախատեսել կոլեկտիվ պայմանագրին առնչվող համապատասխան դրույթը:

  1. Հոդված 28-ի կետ 12-ի 2-րդ մասի սկզբում Տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը ¦ - ի փոխարեն շարադրել  §70 տարեկանը…¦:
  2. Հանել հոդված 30. Անցումային դրույթների 10-րդ հոդվածը:

Հիմնավորում: Գիտության բնագավառում, հատկապես հումանիտար ոլորտում մասնագետները որպես գիտնական-մանկավարժ ձևավորվում և կայանում են առավելապես հասուն տարիքում: Հետևաբար մինչև 70 տարեկանը գիտակամանկավարժական գործունեության մեջ կարելի է դիտարկել կենսունակ։