«Դեղերի   մասին»   Հայաստանի   Հանրապետու­թյան  օրենքում լրացումներ  կատարելու մա­սին»  Հայաս­տանի  Հանրապետության
օրենքի նա­­խագծի (Պ-266-13.02.2018-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի
 Հան­րապետու­թյան կառավարության ԱՌԱՋԱՐ­ԿՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) 1-ին հոդ­վա­ծի 1-ին կետով նախատեսված լրացման կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդ­վածի 1-ին մասի 46-րդ կե­տով սահմանված է. «46) բժշկական հաստատության դեղատուն` բժշկա­կան հաս­տա­տու­թյան կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է դեղա­տնա­յին գործունեու­թյուն բժշկական հաստատության կարիքների համար, բացառությամբ դեղերի իրաց­ման: Բժշկական հաստատության դեղատան շրջա­նակ­­ներում իրականացվող գործու­նե­ու­թյունը են­թա­կա է լիցենզավորման բժշկական օգնության և սպասարկման գործունեության համապա­տաս­խան տեսակի շրջանակ­նե­րու­մ»: Հետևաբար, բժշկական հաստատության դե­ղա­տունը չունի առանձին իրավաբա­նա­կան անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կար­գա­վի­ճակ, այլ հան­դիսանում է բժշկական հաստատության կառուցվածքային ստորաբաժանում և դե­ղա­տնա­յին գործունեությունն իրականացնում է բժշկական հաստատության կարիքների հա­մար: Մինչդեռ, նախագծով նախատեսված լրացմամբ առաջարկվում է առանց օրենքով նա­խա­­­տես­ված մեծածախ իրացման լիցենզիայի առկայության, Հայաստանի Հանրապե­տու­թյան տա­րածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղա­գործական արտադ­րանք ներմուծելու իրավունք վերապահել նաև բժշկական օգնության և սպասարկման գործու­նե­ության լիցենզիա ունեցող անձին, ընդ որում առանց հստա­կեց­նե­լու ներմուծման նպատակը (բժշկական հաստատության կարիքների համար կամ դեղե­րի մեծածախ կամ մանրածախ իրացման համար կամ այլ նպատակով), ինչն ընդո­ւն­ելի չէ:
  2. Նախագծի 1-ին հոդ­վա­ծի 2-րդ կետով նախատեսված լրացման մեջ առաջար­կում ենք՝

1) «և» շաղկապներն փոխարինել «կամ» շաղկապներով` նկատի ունենալով այն հան­գա­ման­քը, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քի 45-րդ հոդ­վածի 10-րդ մասով ամրագրված դրույթների պայմաններում նա­խագծով առա­ջարկվող կարգավորումը կիրառելի կլինի թվարկված պայմանների միաժամա­նակյա առկայության դեպքում, ինչը, գտնում ենք, չի բխում նախագծի նպատակներից.

2) «որդեգրող ծնող» և «որդեգրված երեխա» բառերը հանել, քանի որ Հայաս­տանի Հան­րապետության ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համա­ձայն` որդե­գրու­մը դատական ակտ է, որով որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին հա­մար­ժեք ընտանեկան կապեր, որոնց շնորհիվ որդեգրողները և որդեգրված­ները ձեռք են բե­րում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրա­վուն­ք­ներ և պար­տա­կա­նու­թյուններ: Հետևաբար, «ծնող» և «որդեգրող ծնող», ինչպես նաև «երեխա» և «որդեգրված երե­խա» հասկացությունների տարանջատումը չի բխում օրենքի պահանջից.

3) անդրադառնալ խորթ ծնողներին, քանի որ Հայաստանի Հանրապետության ըն­տա­նե­կան օրենսգրքի 85-րդ հոդվածը սահմանում է խորթ հորը և խորթ մորը պահելու խորթ զա­վակ­ների պարտականությունը, ըստ որի, օգնության կարիք ունեցող անաշխա­տու­նակ խորթ ծնող­ներն իրավունք ունեն դատական կարգով պահանջել դրա համար անհրաժեշտ բա­վա­րար միջոցներ ունեցող չափահաս աշխատունակ խորթ զավակներից ապրուստի միջոց, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսիններից (նախկին ամուսիններից)։ Այլապես ստացվում է, որ Հայաստանի Հան­րա­պետության ընտանեկան օրենսգիրքը, անգամ ցանկության բացակայության դեպքում, սահմանում է դատական միջամտությամբ խորթ ծնողներին պահելու խորթ երեխաների պար­տա­կանությունը, մինչդեռ նախագծային կարգավորումների պայմաններում խորթ երեխան ցանկության դեպքում անգամ չի կարողանա անհրաժեշտ դեղորայք ներմուծել խորթ ծնողի բուժման կուրսի կամ անձնա­կան օգտագործման համար:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ նախագծին կից ներկայացված հիմնա­վոր­ման մեջ առկա տեղեկատվությունը հնարավորություն չի տալիս գնահատելու նա­խագծով առաջարկվող ընտանիքի անդամներ համարվող սուբյեկտների հենց նախա­գ­ծով ընտրված շրջանակի հիմնավորվածությունը և նպատակահարմարությունը:

Ելնելով նշվածից` առաջարկում ենք վերանայել նախագծի իմաստով ընտա­նի­քի անդամների շրջանակը: