ԱՌԱՋԱՐԿ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀՀ օրենքի նախագծի (Խ-257-07.02.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծում (Խ-257-07.02.2018-ՏՀ-011/0)՝

  • 3-րդ հոդվածով սահմանված Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի աղյուսակում «23» թիվը փոխել «21» թվով, «34500» թիվը փոխել «31500» թվով, «73500» թիվը փոխել «109500» թվով, «549500» թիվը փոխել «543500» թվով, «300000» թվերը փոխել «450000» թվերով
  • 3-րդ հոդվածով սահմանված Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի աղյուսակում «23» թիվը փոխել «21» թվով, «414000» թիվը փոխել «378000» թվով, «882000» թիվը փոխել «1314000» թվով, «6594000» թիվը փոխել «6522000» թվով, «3600000» թվերը փոխել «5400000» թվերով: