ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

                                             Հարգելի պարոն Սաղաթելյան

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերց­­մամբ ընդունված «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկա­­կան օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրա­ցում­ներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-175-03.11.2017,21.02.2018-ԱՍ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություն­ը:

Առաջարկում ենք «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխ­ներար­կումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախա­գծի 8-րդ հոդվածի 1-ին մասը «Արյան» բառից առաջ լրացնել «2» թվով:

   Հարգանքով`       ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ