Ամփոփաթերթ

            “Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին” և “Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին Հայաստանի հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ստացված առաջարկությունների

 

Առաջարկի հեղինակ

Նախագծի այն մասը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկը

Հիմնական զեկուցողի եզրակացությունը առաջարկի վերաբերյալ

Գլխադասային հանձնաժողովի որոշումը առաջարկի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Ամբողջ նախագծին

1.                  Նախագիծը կառուցվածքային և խմբագրական առումով էական պարզեցման, իսկ որոշ հոդվածներում նաև հստակեցման կարիք ունի:

Ընդունվել է, նախագիծը վերանայվել և պարզեցվել է, թե՛ իրավական տեխնիկայի, թե՛ լեզվի, թե՛ խմբագրական և կառուցվածքային տեսանկյունից` մասնավորապես`

1.     3-րդ հոդվածի 2-րդ մասում «ակտիվի անվանական արժեք» հասկացությունը հստակեցվել է.

2.    նույն հոդվածի 3-րդ կետում խմբագրության տեսանկյունից հանվել է ավելորդ «սույն օրենքով սահմանված» բառակապակցությունը.

3.    նույն հոդվածի 4-րդ կետում հստակեցվել է «ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցներ» հասկացությունը, սահմանելով, որ դրանք ռեգիստրում գրանցված ակտիվներն են, որոնք ծառայում են որպես ապահովման միջոց հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների համար.

4.    նույն հոդվածի 5-րդ կետում խմբագրական առումով մեկ այլ կետի հղումից խուսափելու նպատակով տրվել է հսկողի հասկացությունը՝ որպես երևույթ.

5.    նույն հոդվածի 7-րդ կետում պարզեցվել է «առաջնային գրավ» հասկացությունը.

6.    նույն հոդվածի 9-րդ կետում հանվել է «ակտիվներով ապահովված» բառակապակցությունը, քանի որ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ այս օրենքում «հիփոթեքային պարտատոմս» արտահայտությունը նշանակում է ակտիվներով ապահովված հիփոթեքային պարտատոմս.

7.    նույն հոդվածի 10, 11, և 12 կետերի հերթականությունը փոխվել է, որպեսզի ընթերցողին հարմար լինի հետևել տրամաբանությանը՝ սահմանվել է թե ինչ է համարվում հիփոթեքային վարկ, փոխարինող ակտիվներ և լրացուցիչ ակտիվներ։ «Լրացուցիչ ակտիվ» և «փոխարինող ակտիվ» հասկացությունները հղումով սահմանելու փոխարեն 5-րդ հոդվածով սահմանված հասկացությունները տրվել են այս կետերում և հեռացվել 5-րդ հոդվածից։

8.    նույն հոդվածի 13-րդ կետում խմբագրական առումով հանվել է «կենտրոնական բանկի կողմից նշանակված» արտահայտությունը, քանի որ օրենքն իր հոդվածներում արդեն իսկ նախատեսում է, որ կառավարիչը նշանակվում է կենտրոնական բանկի կողմից, ուստի հասկացությունում դա նշելն անհարկի ծանրացնում է տեքստը։ Հանվել է նաև «հիփոթեքային պարտատոմսերի» արտահայտությունը, քանի որ «ապահովման միջոց» արտահայտության հասկացությունը տրված է նույն հոդվածով և այս օրենքի իմաստով արդեն իսկ նշանակում է հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոց։

9.    նույն հոդածի 14-րդ կետում հանվել է «ապահովված» բառակապակցությունը, քանի որ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն այդ օրենքում «հիփոթեքային պարտատոմս» արտահայտությունը նշանակում է ակտիվներով ապահովված հիփոթեքային պարտատոմս

10.  նույն հոդվածի 15-րդ և 16-րդ կետերը հանվել են օրենքը պարզեցնելու նպատակով։ Դրանք այն դրույթներն են, որոնք հնարավոր է ապահովվել գործող օրենսդրության ներքո համապատասխան պայմանագրային կարգավորումներով,

11.   նույն հոդվածի  17-րդ կետով հստակեցվել է հիփոթեքային պարտատոմսերի առաջարկի ծրագիր հասկացությունը՝ հղում կատարելով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքին։

12.  նույն հոդվածի 18, 19, 20-րդ կետերում փոփոխվել է կետերի հերթականությունը ընթերցողի համար օրենքի տրամաբանությանը հետևելը դյուրացնելու նպատակով, ինչպես նաև պարզեցվել են հասկացությունները։ «Մասնակից թողարկող» եզրույթը փոփոխվել է «մասնակից կազմակերպություն» եզրույթի, քանի որ տեխնիկապես մասնակիցը թողարկող չէ, և եզրույթը կարող էր շփոթություն առաջացնել կենտրոնացված թողարկողի եզրույթի հետ։

13.  Օրենքի 4-րդ հոդվածում լրացվել է նաև «հիփոթեքային պարտատոմս» արտահայտությունը օգտագործելու արգելքը, եթե վերջինս չի թողարկվել սույն օրենքին համապատասխան։

14.  Օրենքի 5-րդ հոդվածում հստակեցվել են սովորական, ինչպես նաև կենտրոնացված թողարկման դեպքում հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցները, փոխարինող և լրացուցիչ ակտիվների թվարկումը տեղափոխվել է հասկացությունների հոդված (3-րդ հոդված), պարզեցվել է դրանց կարգավորմանը վերաբերող դրույթը։

15.  Օրենքի 6-րդ հոդվածի 3-8-րդ մասերով նախատեսված ակտիների հարաբերակցությանը վերաբերող տեխնիկական դրույթները կնախատեսվեն ենթաօրենդրական ակտերով՝ օրենքը անհարկի չծանրաբեռնելու նպատակով։ Հստակեցվել են նաև կենտրոնացած զամբյուղում վերաֆինանսավորման վարկերի նկատմամբ պահանջները։

16.  Օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներում կատարվել են լեզվական, խմբագրական փոփոխություններ։

17.  Օրենքի 9-րդ հոդվածում կատարվել են խմբագրական փոփոխություններ, ինչպես նաև հնարավոր տարընկալումից խուսափելու համար հստակեցվել է, որ թողարկողը կարող է տնօրինել զամբյուղում միջոցները ակտիվների պարտադիր փոխարինման դեպքում ։

18.  10-րդ հոդվածում փոփոխությունները խմբագրական են, ինչպես նաև բխում են այլ հոդվածներում իրականացված փոփոխություններից։

19.  11-րդ հոդվածը հանվել է, իսկ 12-րդ հոդվածը շարունակվել որպես 10-րդ հոդված օրենքը պարզեցնելու նպատակով։  Օրենքից հանվել են այն դրույթները, որոնք հնարավոր է ապահովվել գործող օրենսդրության ներքո համապատասխան պայմանագրային կարգավորումներով,  

20. Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասում “և(կամ)” արտահայտությունը փոխարինվել է “և” արտահայտությամբ, քանի որ Կենտրոնական բանկը սահմանելու է և հսկողի որակավորման կարգը, և` մասնագիտական համապատասխանության չափանիշները.

21.  Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում “Ապահովման միջոցների հսկողը” արտահայտությունը փոխարինվել է “հսկող” տերմինով` հաշվի առնելով, որ այդ տերմինի հասկացությունը սահմանված է Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում

22. Նախագծի 15-րդ հոդվածում կատարված փոփոխությունները խմբագրական են և բխում են վերն իրականացված փոփոխություններից։ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետից հետո ավելացվել է “կամ” շաղկապը` քանի որ 6-րդ մասի կիրառման համար բավարար է այդ մասում թվարկված պայմաններից որևէ մեկի առկայությունը, 9-րդ մասից հանվել է “(ապահովման միջոցների դինամիկ զամբյուղ) կամ  դուրս գրված վարկի անվանական արժեքին համարժեք կանխիկ միջոցները համամասնությամբ բաշխել հիփոթեքային պարտատոմսերում ներդրողներին” արտահայտությունը, քանի որ բխում է վերը կատարված փոփոխություններից։

23. Նախագծի 17-րդ հոդվածի 3-րդ մասում “անձին տրամադրում է” բառերից հետո ավելացվել են “կամ թողարկողին թույլատրում է տրամադրել” բառերը, քանի որ նույն բառերն օգտագործվում են նաև նույն հոդվածի 2-րդ մասում:

24. Կարգավորման հստակությունն ապահովելու նպատակով Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը շարադրվել է հետևյալ կերպ` “Ամսական հաշվետվությունները պետք է ներառեն տեղեկություններ զամբյուղում ներառված հիփոթեքային վարկերի, այդ վարկերի գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի, կենտրոնացված թողարկման դեպքում՝ նաև ապահովված վերաֆինանսավորման վարկերի, դրանցով վերաֆինանսավորված վարկերի և վերջիններիս գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի, ինչպես նաև փոխարինող ակտիվների վերաբերյալ: Ընդ որում` յուրաքանչյուր ակտիվի մասով հաշվետվությունը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝”.

25. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից հանվել է “Սույն մասում նշված հաշվետվությունների ձևը և ձևաչափը սահմանվում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:” նախադասությունը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը վերաշարադրվել է:

26. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասից հանվել է 6-րդ կետը, իսկ 2-րդ մասից` հանվել է 2-րդ նախադասությունը, իսկ 22-րդ հոդվածից՝ 4-րդ մասը,

Այս փոփոխությունները բխում են նախորդ առաջարկություններից և կրկին նպատակ ունեն նախագծից հանել այն անհարկի ծանրաբեռնող կարգավորումները.

 

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 2-րդ հոդվածին

2.                  2-րդ հոդվածի վերնագրում  «պարտատոմսերի» բառից հետո ավելացնել «թողարկման գործունեության» բառերը

Ընդունվել է ։ 2-րդ հոդվածի վերնագիրը վերախմբագրվել է։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

3.           3-րդ հոդվածում՝

1)            1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

«1) ակտիվ՝ սույն օրենքի իմաստով հիփոթեքային վարկերը (գրավը), այն դրամական միջոցները և (կամ) դրանց նկատմամբ պահանջի իրավունքները և (կամ) այլ ֆինանսական ակտիվները, որոնք ապահովում են կամ կարող են ապահովել որոշակի դրամակaն ներհոսքեր.»,

Քննարկվել է, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքին հղում կատարելն անուղղակիորեն ապահովում է միջազգային ստանդարտներով ակտիվների սահմանումը։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

2)            6-րդ կետում «՝ սույն օրենքով ստեղծված» բառերը հանել,

Ընդունվել է: Կետը վերախմբագրվել է. «թողարկողի կողմից ապահովման միջոցների հաշվառման՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված համակարգը։»

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ

3)           7-րդ կետում «գրավառուն» բառը փոխարինել «գրավառուներից մեկը» բառերով,

Ընդունվել է մասամբ: Կետը վերախմբագրվել է. «առաջնային գրավ՝ գրավի իրավունք, որը ընձեռում է գրավի առարկայից բավարարում ստանալու նախապատվության իրավունք նույն առարկայի հանդեպ այլ իրավունքի նկատմամբ»

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 3-րդ հոդվածին

4)           ավելացնել նոր 13-րդ կետ հետևյալ բովանդակությամբ. «13) ածանցյալ գործիք՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ածանցյալ ֆինանսական գործիքները»: Հաջորդող կետերի համարակալումը փոխել:

Ընդունվել է։ Կետը լրացվել է վերջում՝ որպես 19-րդ կետ։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետ

5)           14-րդ կետում «ապահովված» բառը հանել,

Ընդունվել է։ Կետում «ապահովված» բառը հանվել է

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետ

6)           15-րդ կետում «ապահովված» բառը փախարինել «տեսակի» բառով, պարզաբանել «առանձին ենթախումբ» եզրույթը,

Ընդունվել է։ Հոդվածը վերախմբագրվել է։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ

7)            16-րդ կետում «հոսքերն ունեն» բառերը փոխարինել «հոսքերը կարող են ունենալ» բառերով, 

Ընդունվել է։ Կետերը խմբագրվել են:

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետ

8)           17-րդ կետում ներկայացված սահմանումը թերի է և չի պարզաբանում տերմինի բովանդակությունը: Առաջարկում ենք այն ներկայացնել ավելի ընդգրկուն կամ կետը ամբողջությամբ հանել, քանի որ Նախագծում տերմինը պարզաբանված է առանձին հոդվածով:

Ընդունվել է, կետը վերախմբագրվել է։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետ

9)           18-րդ կետում «կազմակերպություններից» բառից հետո ավելացնել «(մասնակից թողարկող)» բառերը և «վարկեր» բառից հետո ավելացնել «և (կամ) այլ ակտիվներ՝» բառերը,

Ընդունվել է մասամբ՝ քննարկումների արդյունքում 18-20 կետերը վերախմբագրվել են։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետ

10)         19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

 «19)  մասնակից թողարկող՝ բանկ կամ վարկային կազմակերպություն, որը կենտրոնացված թողարկողի հետ համատեղ սույն օրենքով սահմանված կարգով մասնակցում է հիփոթեքային պարտատոմսերի թողարկման գործունեությանը» 

Ընդունվել է մասամբ՝ քննարկումների արդյունքում 18-20 կետերը վերախմբագրվել են։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս

4.                  5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

«2. Սույն օրենքով նախատեսված հիմքերով՝ մինչև հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների ամբողջությամբ կատարումը, ապահովման միջոցներից ակտիվների դուրսգրման դեպքում, թողարկողն իրավունք ունի ապահովման միջոց հանդիսացող եւ դուրս գրված հիփոթեքային վարկերը փոխարինել սույն մասում նշված այլ ակտիվներով՝ պայմանով, որ փոխարինող ակտիվները չեն գերազանցի ապահովման միջոց հանդիսացող բոլոր հիփոթեքային վարկերի անվանական արժեքի 10 տոկոսը` բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի:»

Ընդունվել է, կետը վերախմբագրվել է։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

5.                  6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «, կամ նվազեցնել ապահովման միջոցների զամբյուղում ներառված հիփոթեքային վարկի գումարը մինչեւ 85 տոկոսի» բառերը հանել կամ մեկնաբանել:

Ընդունվել է, կետը վերախմբագրվել է՝ լրացվել է համապատասխան հիմքի առկայության պահանջը։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Ամբողջ նախագծին

6.                  Նախագծում միևնույն համատեքստում կիրառվում է երկու տարբեր հասկացություն՝ «հիփոթեքային պարտատոմսերի սեփականատեր» և «հիփոթեքային պարտատոմսերում ներդրողներ» անհրաժեշտ ենք համարում միասնական հասկացություն սահմանելը:

Ընդունվել է, ամբողջ տեքստում օգտագործվում է «պարտատոմսերում ներդրողներ» եզրույթը։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս

7.                  10-րդ հոդվածի 3-րդ մասում,

1)            հիշատակված օրենքի վերնագրում «ապահովագրական ընկերությունների» բառերից հետո ավելացնել «սնանկության բառը,  »

Ընդունվել է, լրացվել է «սնանկության» բառը

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս

 

2)            առաջին նախադասությամբ առաջարկվող կարգավորումը վերաբերում է անվճարունակության և սնանկության գործընթացին, ուստի այն առաջարկում ենք հանել:

Քննարկվել է, կետը վերախմբագրվել է, այնուամենայնիվ կետը նպատակահարմար է թողնել նախագծում, քանի որ առանցքային դեր ունի օրենքով կարգավորվող հարաբերությունների կարգավորման համար

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մաս

8.                  11-րդ հոդվածի 3-րդ մասում «վճարը նվազեցնելուց» բառերը փոխարինել «ծախսերը կատարելուց» բառերով:

Ընդունվել է, ընդհանուր դիտողության ներքո օրենքի նախագծի պարզեցման շրջանակներում կետը հանվել է:

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս

9.                  11-րդ հոդվածի 2-րդ մասում «հսկողությունը,» բառից հետո կիրառել հետևյալ շարադրանքը «հետևում է ապահովման միջոցների և սույն օրենքով սահմանված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների համարժեքությանը»:

Ընդունվել է, կետում օգտագործվում է «հետևում է» եզրույթը։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մաս

10.              12-րդ հոդվածի.

1)            1-ին մասում «ապահովել» տերմինը հսկողի համար սահմանում է այնպիսի պարտականություն, ինչպիսին կրում է թողարկողը, ուստի առաջարկում ենք «ապահովել» բառը փախարինել «հետևել» բառով,

Ընդունվել է, կետում օգտագործվում է «հետևում է» եզրույթը։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետ

2)            4-րդ մասի 4-րդ կետը հանել, քանի որ կրկնում է նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության իմաստը,

Ընդունվել է, հանվել է 2-րդ մասի 2-րդ նախադասությունը:

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մաս

3)           5-րդ մասը հանել

Նպատակահարմար ենք համարում թողնել հստակության համար։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մաս

4)            6-րդ մասը հանել, քանի որ համաձայն 3-րդ հոդվածի 18-րդ մասի կենտրոնացված թաղարկողը բանկ կամ վարկային կազմակերպություն է, ուստի սույն օրենքի 13-րդ հոդվածի դրույթները չեն կարող կիրառվել վերջինիս նկատմամբ, ուսումնասիրել կենտրոնացված թողարկողի իրավունքներն ու պարտականությունները առանձին հոդվածով սահմանելու հարցը,

13-րդ հոդվածը կիրառելի է նաև կենտրոնացված թողարկողի համար։ Օրինակ՝ 13-րդ հոդվածում տեղ գտած դրույթն առ այն, որ «Ցանկացած թողարկող պետք է ունենա հսկող» վերաբերելի է նաև կենտրոնացված թողարկողին։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մաս

5)           7-րդ մասը դարձնել 4-րդ մաս և համարակալումը փոխել ըստ հերթականության:

Ընդունվել է մասամբ, հոդվածի մասերի հերթականության տրամաբանությունը պահպանելու համար 7-րդ և 6-րդ մասերը տեղերով փոփոխվել են:

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մաս

11.              13-րդ հոդվածի.

1)           3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը խմբագրել

Ընդունվել է, կետերը վերախմբագրվել են։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մաս

2)          4-րդ մասի առաջին նախադասությունում «կողմից տրված» բառերը հանել, 3-րդ նախադասությունում 3 անգամ կրկնվող «կողմից» բառը ծանրացնում է բովանդակությունը, առաջարկում ենք հանել և խմբագրել,

Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մաս

3)          5-րդ մասում «անվճարունակության մասին օրենքի հիման վրա» բառերը փոխարինել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով,

Ընդունվել է, կատարվել է փոփոխություն։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մաս

4)          8-րդ մասում «թույլտվությամբ» բառից հետո ավելացնել «բացառությամբ ակտիվի մարման կամ վաղաժամկետ մարման դեպքերի» (կատարվում է օրենքի ուժով՝ Նախագծի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին համապատասխան):

 

Ընդունվել է, հոդվածը խմբագրվել է: 

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մաս

5)          10-րդ մասը տեղափախել 16-րդ հոդված, որպես 4-րդ մաս (քանի որ 16-րդ հոդվածը վերաբերում է ապահովման միջոցների ռեգիստրի վերաբերյալ տեղեկատվությանը):

Քննարկվել է, նպատակահարմար ենք գտնում թողնել նույն հոդվածում, քանի որ այն ոչ այնքան բովանդակությանն է վերաբերում, ինչքան տեղեկատվության հասանելիությանը:

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաս

12.              16-րդ հոդվածի.

1)           1-ին մասի 3-րդ կետում «անվճարունակության մասին օրենքի հիման վրա» բառերը փոխարինել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա» բառերով,

Ընդունվել է, կատարվել է փոփոխություն։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մաս

2)           3-րդ մասում «փոփոխությունների» բառը փախարինել «փոփոխության» բառով:

Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մաս

13.              15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունում «, պայմանով, որ վերջինս առանց հսկողի համաձայնության չի փոփոխի, փոխարինի կամ անվավեր դարձնի այդ փաստաթղթերը» բառերը հանել:

Քննարկվել է, նպատակահարմար ենք գտնում թողնել տվյալ արտահայտությունը, քանի որ սկզբունքային է, որ հսկողը թողարկողի հետ հարաբերություններում նման իրավասություն ունենա։

Ընդունված է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասեր

14.              17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում հղումը սույն օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներին պարունակում է անճշտություն, մասնավորապես նշյալ հոդվածները չեն վերաբերում «ապահովված հիփոթեքային պարտատոմսերի տեսակներին»: 

 

Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն։

Ընդունված է: