ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ըն­թերցմամբ ընդունված «Ապահովված հիպոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Կ-220-15.12.2017,23.02.2018-ՖՎ) Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքների նախագծերի փաթեթի վե­րաբերյալ Հա­յաս­տանի Հանրապետության կառավարության առա­ջար­կու­թյունները.

  1. «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`

1) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի ենթակետերի, 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ենթակետերի համարակալումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին:

  • 17-րդ հոդվածի 1-ին մասից հանել «այլ էական տեղեկություններ» բառերը:
  • 31-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքի 31-րդ հոդվածով» բառերը փոխարինել «սույն օրենքի 28-րդ հոդվածով» բառերով, քանի որ պատասխանատ­վություն առաջացնող օրենսդրության խախտումները նախատեսվում են Նախագծի 28-րդ հոդվածով:
  • 34-րդ հոդվածում «բ» պարբերություն» բառերը փոխարինել «բ» ենթակետ» բառերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի դրույթները:
  1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերություն­նե­րի, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնա­ն­կության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կա­տա­րելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդ­վածում «մաս­­նակից թողարկող» բառերը փոխարինել «մասնակից կազմակերպություն» բառերով:

 

Հարգանքով`        ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ