ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

 Հարգելի պարոն Սաղաթելյան 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ըն­թերցմամբ ընդունված «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապա­հովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Կ-232-21.12.2017,23.02.2018-ՖՎ) Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքների նախագծերի փաթեթի վե­րաբերյալ Հա­յաս­տանի Հանրապետության կառավարության առա­ջար­կու­թյունները.

1. «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապա­հովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի՝

1) «մասում» բառից հետո դնել «՝», իսկ «կատարել հետևյալ փոփոխությունները.» բառերը հանել:

2) 1-ին մասից հետո լրացնել նոր մաս հետևյալ բովանդակությամբ.

««ակտիվ» պարբերությունը «ներհոսքեր» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ արժեթուղթ, դեբիտորական պարտք)» բառերով.․

3) 2-րդ մասում՝

ա) «հասկացություն» բառը փոխարինել «պարբերություն» բառով: Նույն փոփոխությունը կատարել 3-6-րդ մասերում:

բ) «որոնք ապահովված են ակտիվների համախմբով և» բառերը հանել։

4) 4-րդ մասում «ակտիվ, պարտատոմս կամ այլ դեբիտորական պարտքեր, ակտիվների համախումբ» բառերը փոխարինել «ակտիվներ» բառով, իսկ «դրա (դրանց)» բառերը՝ «դրանց» բառով:

5) 5-րդ մասում « նախադասություն» բառը փոխարինել «պարբերություն» բառով: Նույն փոփոխությունը կատարել 6-րդ մասում:

6) 6-րդ մասում «Ներդումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արժեթղթավորման ֆոնդը» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդ, որը ձեռք է բերում ակտիվներ կամ դրանց հետ կապված ռիսկեր՝ արժեթղթավորման նպատակով» բառերով:

  1. Նախագծի 6-րդ հոդվածը հանել:
  2. Նախագծի 7-րդ հոդվածում «4-6-րդ, 8-15-րդ» թվերը փոխարինել «4-15-րդ» թվերով։
  3. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «ներդրողների» բառը փոխարինել «արժեթղթավորման ֆոնդի թողարկած արժեթղթերի սեփականատերերի» բառերով:
  4. Նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 27.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի «ակտիվի» բառից հետո լրացնել «կամ դրա» բառերը:
  5. Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվող օրենքի 28-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «մասնակցության վկայագրերի, պարտատոմսերի, այլ պարտքային արժեթղթերի և(կամ)» բառերը հանել, իսկ «(բաժնետոմսերի)» բառից հետո լրացնել  «պարտատոմսերի և(կամ) այլ պարտքային արժեթղթերի» բառերը:

2) 2-րդ մասը հանել:

  1. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ մասնակցության վկայագրում» բառերը փոխարինել «(բաժնետոմսում)» բառով:
  2. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի`
  3. 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրնեքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» պարբերությունից հանել «և արժեթղթավորման հիմնադրամը» բառերը:»:

  1. 5-րդ հոդվածից «, մասնակցության վկայագրերի» և «, մասնակցության վկայագրերը» բառերը հանել:
  2. 8-րդ հոդվածը «դեպքում» բառից հետո լրացնել «բառերը» բառով:

 

Հարգանքով`  ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ