ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սաղաթելյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պաշտոնական վիճակագրության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-252-02.02.2018,26.02.2018-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Առաջարկում ենք՝

1. «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթները:

 2. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերը փոխարինել «նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը» բառերով՝ օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը փաթեթի մյուս նախագծերի համապատասխան դրույթի հետ նույնականացնելու նպատակով:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

ա. 1-ին հոդվածում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» բառերը փոխարինել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» բառերով՝ հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի վերնագրի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի դրույթները:

բ. 2-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերը փոխարինել «նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը» բառերով՝ օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը փաթեթի մյուս նախագծերի համապատասխան դրույթի հետ նույնականացնելու նպատակով:

4. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթները:

5. «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթները:

   

Հարգանքով`    ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ