Առաջարկություններ

««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` ՎԻՎՕ նախագիծ) վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ.

 

  1. Նախագծում ներառել դրույթ` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածից 2-րդ մասը հանելու մասին:
  2. Նախագծի 2-րդ հոդվածում 2-րդ մասով նախատեսել դրույթ` Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «տնտեսվարող սուբյեկտ» հասկացությունից հանելով «, առևտրային ցանց» բառերը:
  3. Նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվող փոփոխությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «թղթակցության հանձնումը» հասկացության չորրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված թղթակցությունը  ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց, կամ հասցեատիրոջ բացակայության պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը հետ է վերադարձվում, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված Հանձնաժողովի կողմից http://www.azdarar.am հասցեում և (կամ) իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության եւ դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություն հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը:»

  1. Հանել Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը:
  2. Հանել Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի «2-րդ մասի «ձեւը» բառը փոխարինել «եղանակը» բառով, իսկ» բառերը:
  3. Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասում «կարգավորման» բառը փոխարինել «պաշտպանության» բառով:
  4. Նախագծի 29-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասում «սկսելուց առաջ» բառերը փոխարինել «իրականացնելուց հետո» բառերով, «կազմվում է» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի կողմից սահմանված ձեւով» բառերով, իսկ «ներկայացուցիչները» բառից հետո լրացնել «Դիտանցման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ եւ (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում դիտանցման արձանագրության մեջ:» նախադասությամբ:»:

  1. Նախագծի 30-րդ հոդված 3-րդ մասով առաջարկվող փոփոխությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«12. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում սույն օրենքի խախտման փաստ չհայտնաբերվելու կամ վարչական ակտի ընդունումն անհնար դարձնող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ վարույթը կարճվում է:»:

 

               ՎԻՎՕ նախագծի վերաբերյալ առաջարկություններ.

 

  1. 171.7 հոդվածով նախատեսված իրավախախտման սուբյեկտ համարել նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձին:
  2. 171.9 հոդվածով նախատեսված իրավախախտման սուբյեկտ համարել նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձին: