Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

<<ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>>  ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  

(Կ-271-19.02.2018,02.03.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

N

Առաջարկության հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկություն (փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

1.    

ՀՀ կառավարություն

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված

Օրենքի 2-րդ հոդվածից հանել 2-րդ մասը

Ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

2.    

ՀՀ կառավարություն

Նախագծի 3-րդ հոդված

Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել դրույթ` Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «տնտեսվարող սուբյեկտ» հասկացությունից հանելով «, առևտրային ցանց» բառերը:

Ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

3.    

ՀՀ կառավարություն

Նախագծի 3-րդ հոդվածի 7-րդ մաս

Նախագծի 3-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվող փոփոխությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «թղթակցության հանձնումը» հասկացության  չորրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված թղթակցությունը  ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց, կամ հասցեատիրոջ բացակայության պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը հետ է վերադարձվում, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված Հանձնաժողովի կողմից http://www.azdarar.am հասցեում և (կամ) իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության եւ դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություն հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը:»

 

Ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

4.    

ՀՀ կառավարություն

Նախագծի 4-րդ հոդված

Նախագծի 4-րդ հոդվածից հանել 2-րդ մասը

Ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

5.    

ՀՀ կառավարություն

Նախագծի 8-րդ հոդված

Նախագծի 8-րդ հոդվածով փոփոխվող օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Տնտեսվարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

1) տվյալ տնտեսվարող սուբյեկտի ընդհանուր կառավարման ներքո գտնվում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը կամ

2) տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:»:

 

Ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

6.    

ՀՀ կառավարություն

Նախագծի 12-րդ հոդված

Հանել Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի «2-րդ մասի «ձեւը» բառը փոխարինել «եղանակը» բառով, իսկ» բառերը:

Ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

7.    

ՀՀ կառավարություն

Նախագծի 21-րդ հոդված

Նախագծի հանել 21-րդ հոդվածը

Ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

8.    

ՀՀ կառավարություն

Նախագծի 28-րդ հոդված

Նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ մասում «կարգավորման» բառը փոխարինել «պաշտպանության» բառով:

Ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

9.    

ՀՀ կառավարություն

Նախագծի 30-րդ հոդված

Նախագծի 30-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասում «սկսելուց առաջ» բառերը փոխարինել «իրականացնելուց հետո» բառերով, «կազմվում է» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի կողմից սահմանված ձեւով» բառերով, իսկ «ներկայացուցիչները» բառից հետո լրացնել «Դիտանցման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ եւ (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում դիտանցման արձանագրության մեջ:» նախադասությամբ:»:

Ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

10.           

ՀՀ կառավարություն

Նախագծի 31-րդ հոդված

Նախագծի 31-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվող փոփոխությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«12. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում սույն օրենքի խախտման փաստ չհայտնաբերվելու կամ վարչական ակտի ընդունումն անհնար դարձնող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ վարույթը կարճվում է:»:

Ընդունվել է:

 

Ընդունվել է: