Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  

(Կ-2711-19.02.2018, 02.03.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

N

Առաջարկության հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկություն (փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

1.

ՀՀ կառավարություն

Նախագծի 2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 171.7-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետևյալ խմբագրությամբ.

2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

2.

ՀՀ կառավարություն

Նախագծ 2-րդ հոդված

Նախագծ 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 171.9-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետևյալ խմբագրությամբ.

2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Ընդունվել է:

 

Ընդունվել է: