Առաջարկ

 

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքում

լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

 (փաստաթղթային կոդ՝ Կ-271-19.02.2018,05.03.2018-ՏՀ-011/1)

ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

          1.Նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Հանձնաժողովի նախագահին և հինգ անդամներին վարչապետի, իսկ հանձնաժողովի մեկ անդամին Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից համախոհությամբ սահմանված ժամկետում հանձնաժողովի անդամ չի առաջադրվում, ապա հանձնաժողովի այդ անդամը առաջադրվում է վարչապետի կողմից: Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը դիմում է վարչապետին, իսկ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջարկված անդամի տեղը թափուր մնալու դեպքում խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին` ներկայացնելով տվյալ պաշտոնի թեկնածուի համար անհրաժեշտ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները: Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ պաշտոնավարման ամբողջ` հինգ տարի ժամկետով նշանակվել սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված Հանձնաժողովի անդամ:»: