Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>>  ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  (Կ-271-19.02.2018,02.03.2018-ՏՀ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

N

Առաջարկության հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկություն (փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

1.    

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցություն

17.03.2018թ.

02/10.7/4115-18 գրություն

 

Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մաս

Առաջարկվում է Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 6-րդ մասում՝ «Կարգավորող մարմինները և Հանձնաժողովը կնքում են համագործակցության հուշագիր, որով կարգավորվում են» բառակապակցությունը փոխարինել՝ «Կարգավորող մարմինների և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի միջև համագործակցությունը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ, որով  կարգավորվում են» բառակապակցությամբ:

Նշված առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հուշագիրը իրավական ակտ չէ, չունի պարտադրող ուժ, և դրանում  նախատեսված պայմանների խախտման դեպքում չի կարող հանգեցնել իրական հետևանքների:

Ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

2.    

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցություն

17.03.2018թ.

02/10.7/4115-18 գրություն

 

Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ մաս

. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 9-րդ մասում ավելացնել նոր պարբերություն, հետևյալ բովանդակությամբ.

«Հանձնաժողովը կարող է կարգավորող մարմինների որոշումները վիճարկել եռամսյա ժամկետում վարչական դատարան դիմելու միջոցով»:

Հանձնաժողովը և կարգավորող մարմինները, մասնավորաբար՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կարգավիճակով հավասարազոր ինքնավար պետական մարմիններ են: Դա նշանակում է, որ նրանց փոխհարաբերությունները պետք է կանոնակարգվեն օրենքով՝ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքից բխող փոխադարձ զսպումների ու հակակշիռների մեխանիզմների նախատեսմամբ, որը սակայն, Նախագծի վերը մեջբերված դրույթներում առկա չէ: Տվյալ դեպքում բացակայում է այն հարցի պատասխանը, թե ինչ կարող է անել Հանձնաժողովը, երբ համաձայն չէ իր ներկայացրած դիրքորոշումը մերժելու վերաբերյալ Կարգավորող մարմնի որոշման հետ: Նման պայմաններում Նախագծի դիտարկվող դրույթները իմաստ կարող են ունենալ միայն այն դեպքում, եթե նախատեսվի փոխզսպման արդյունավետ մեխանիզմ՝ Հանձնաժողովին տրվի Կարգավորող մարմնի որոշումը որոշակի  ժամկետի  ընթացքում վարչական դատավարական ընթացակարգով բողոքարկելու հնարավորություն:

Չի ընդունվել: Ինչպես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն`  Հանձնաժողովն իրավունք ունի դիմելու դատարան համապատասխան ժամկետներում: Այսինքն, օրենսդրությամբ արդեն նախատեսված է Հանձնաժողովի դատարան դիմելու իրավունքը:

 

Չի ընդունվել:

3.    

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցություն

17.03.2018թ.

02/10.7/4115-18 գրություն

 

Նախագծի 5-րդ հոդվածի 8-րդ մաս

Նախագծից հանել 5-րդ հոդվածի 8-րդ մասի ամբողջ շարադրանքը: Նշված նորմը տնտեսագիտորեն ու տրամաբանորեն հիմնավորված չէ, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, կարող է առանձին անձանց շահերի կամայական ու խտրական իրացման միջոց ծառայել:

Չի ընդունվել: Նշված նորմի համաձայն` հակամրցակցային համաձայնություն չեն համարվում`

1) տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց համաձայնությունները, եթե այդ համաձայնության մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը համապատասխան ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը.

2) անձանց խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված համաձայնությունները, եթե այդ տնտեսվարող սուբյեկտներից մեկն ուղղակի կամ անուղղակի վերահսկողություն է սահմանել տնտեսվարող մյուս սուբյեկտի նկատմամբ, ինչպես նաեւ եթե այդ տնտեսվարող սուբյեկտները գտնվում են մեկ անձի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ, բացառությամբ այնպիսի տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված համաձայնությունների, որոնք իրականացնում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնց միաժամանակ իրականացումը անձանց խմբում ընդգրկված մի քանի տնտեսվարող սուբյեկտի կողմից չի թույլատրվում օրենքով։

Տվյալ նորմի իմաստը կայանում է նրանում, որ այն դեպքում, երբ համաձայնության մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը համապատասխան ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը, համաձայնությունները չեն համարվում հակամրցակցային` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ համաձայնությունները տնտեսվարող սուբյեկտի փոքր լինելու պատճառով չեն կարող ազդեցություն ունենալ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա:

Ինչ վերաբերում է 2-րդ կետին, ապա այդ նորմը մշակվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձանց խմբի տնտեսվարող սուբյեկտները համարվում են մեկ տնտեսվարող սուբյեկտ, հետապնդում են միևնույն տնտեսական շահը, հետևաբար, նրանց միջև համաձայնությունները չեն կարող համարվել հակամրցակցային, իսկ այն դեպքերում, երբ այդ տնտեսվարող սուբյեկտներն իրականացնում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնց միաժամանակ իրականացումը անձանց խմբում ընդգրկված մի քանի տնտեսվարող սուբյեկտի կողմից չի թույլատրվում օրենքով, ապա այդ համաձայնությունները կդիտարկվեն հակամրցակցային:

Նախագծի 4-րդ հոդվածի 8-րդ մասը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցման շրջանակներում:

 

Չի ընդունվել:

4.    

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցություն

17.03.2018թ.

02/10.7/4115-18 գրություն

 

Նախագծի 8-րդ հոդված

Նախագծի 8-րդ հոդվածով փոփոխվող օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Տնտեսվարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

1) տվյալ տնտեսվարող սուբյեկտի ընդհանուր կառավարման ներքո գտնվում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը կամ

2) տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:»:

 

Չի ընդունվել: Բարձրացված հարցը կարգավորված է Օրենքով, որը առևտրային օբյեկտների քանակական ցուցանիշից բացի սահմանել է նաև այդ օբյեկտներում շրջանառության ծավալի նվազագույն շեմ` տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրք ունեցող համարելու համար: Օրենքի նշված դրույթը արտացոլվել է նաև Նախագծի 7-րդ հոդվածում, որով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` տնտեսվարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

1) տվյալ տնտեսվարող սուբյեկտի ընդհանուր կառավարման ներքո գտնվում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը կամ

2) տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:»:

Այսինքն, Նախագծով սահմանված է կարգավորում, որի դեպքում հաշվի են առնված և առևտրային օբյեկտների քանակը, և իրացման շրջանառության ծավալը:

Չի ընդունվել:

5.    

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցություն

17.03.2018թ.

02/10.7/4115-18 գրություն

 

Նախագծի 22-րդ հոդված

Նախագծի 22-րդ հոդվածում ավելացնել նոր՝ 8-րդ մաս, հետևյալ բովանդակությամբ.

8.«Վարույթի մասնակից տնտեսավարող սուբյկտն ունի Հանձնաժողովի՝ սույն հոդվածի շրջանակներում ընդունած որոշումները դատարանում վիճարկելու իրավունք»:

Չի ընդունվել: Ինչպես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 9-րդ մասի, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն`  վարույթի մասնակիցներն իրավունք ունեն դիմելու դատարան` բողոքարկելով Հանձնաժողովի որոշումները, գործողությունները կամ անգործությունը:

Չի ընդունվել:

6.    

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցություն

17.03.2018թ.

02/10.7/4115-18 գրություն

 

Նախագծի 24-րդ հոդված

Նախագծի 24-րդ հոդվածով առաջարկված՝ Օրենքի  21-րդ հոդվածի շարադրանքի վերջին՝ 4-րդ մասում ավելացնել հետևյալ բովանդակությամբ երկու նոր պարբերություն.

«Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են օրենքի ուժով:

 Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները, վարչապետի առաջարկությամբ դադարեցնում է Ազգային ժողովը՝

պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:»:

Չի ընդունվել:Նախագիծը մշակվել է 2017 թվականի հունիսի 9-ին ընդունված և ուժի մեջ մտած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-115-Ն ՀՀ օրենքով նախատեսված կարգավորման նախադեպով: Մասնավորապես նշված օրենքում Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման կամ դադարեցման ընթացակարգ նախատեսված չէ: Ինքնավար մարմինների անդամների լիազորությունների դադարումը և դադարեցումը պետք է իրականացվի միասնական ընթացակարգով և կարգավորվի մեկ իրավական ակտով, օրինակ` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, որով արդեն իսկ նախատեսված են որոշ դրույթներ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունների վաղաժամկետ դադարման վերաբերյալ:

Չի ընդունվել:

7.    

ՀՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

17.03.2018թ.

02/10.7/4035-18

գրություն

 

Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մաս

Առաջարկվել է Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Հանձնաժողովի նախագահին և հինգ անդամներին վարչապետի, իսկ հանձնաժողովի մեկ անդամին Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Եթե ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից համախոհությամբ սահմանված ժամկետում հանձնաժողովի անդամ չի առաջադրվում, ապա հանձնաժողովի այդ անդամը առաջադրվում է վարչապետի կողմից: Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը դիմում է վարչապետին, իսկ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջարկված անդամի տեղը թափուր մնալու դեպքում խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին` ներկայացնելով տվյալ պաշտոնի թեկնածուի համար անհրաժեշտ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները: Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ պաշտոնավարման ամբողջ` հինգ տարի ժամկետով նշանակվել սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված Հանձնաժողովի անդամ:»:

Չի ընդունվել:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանդիսանում է անկախ և ինքնավար մարմին, որն իրականացնում է օրենքով իրեն վերապահված մրցակցության պաշտպանության գործառույթը: Հանձնաժողովի սահմանադրաիրավական նոր կարգավիճակից, ինչպես նաև օրենքով Հանձնաժողովին վերապահված խնդիրներից և գործառույթներից բխում է, որ Հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքականացված մարմին, դրսևորի իր աշխատանքներում քաղաքական զսպվածություն, ինչն ամրագրվել է նաև Նախագծում: Հետևաբար Հանձնաժողովի անդամին ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությամբ նշանակելը կխախտի այդ սկզբունքը: Ընդ որում, Նախագիծը մշակվել է 2017 թվականի հունիսի 9-ին ընդունված և ուժի մեջ մտած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-115-Ն ՀՀ օրենքի նախադեպով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ միատեսակ սահմանադրական կարգավիճակ ունեցող մարմինները պետք է կազմավորվեն նույն կարգով:

 

Ընդունվել է

 

8.    

ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցություն

Խոսրով Հարությունյան

 

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 2-րդ հոդված

Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մասը հանել

Ընդունվել է

 

Ընդունվել է

 

9.    

ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցություն

Խոսրով Հարությունյան

 

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 2-րդ հոդված

Նախագծի 1-ին հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերությունը հանել

Ընդունվել է

 

Ընդունվել է

 

10.           

ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցություն

Խոսրով Հարությունյան

 

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 2-րդ հոդված

Նախագծի 1-ին հոդվածի 10-րդ մասի <<8-րդ և 9-րդ >> բառերը փոխարինել <<7-րդ և 8-րդ>> բառերով

Ընդունվել է

 

Ընդունվել է

 

11.           

ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցություն

Խոսրով Հարությունյան

 

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 2-րդ հոդված

Նախագծի 1-ին հոդվածի 10-րդ մասում «սնանկ» բառը փոխարինել «կամ սնանկության դիմում է ներկայացնում դատարան» բառերով:

Ընդունվել է

 

Ընդունվել է

 

12.           

ՀՀ Կառավարություն

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 2-րդ հոդված

Նախագծի 1-ին հոդվածի 8-րդ մասում <<Հանձնաժողովը>> բառից հետո ավելացնել հետևյալ բառերը. <<, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի,>>

Ընդունվել է

 

Ընդունվել է

 

13.           

ՀՀ Կառավարություն

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 2-րդ հոդված

Նախագծի 1-ին հոդվածում ավելացնել նոր 10-րդ մաս հետևյալ խմբագրությամբ.

10. Եթե Հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տեղեկացումը հիմնավոր չէ, ապա կարող է դիմել վարչապետին՝ հարցը Կառավարության հերթական նիստի օրակարգ ընդգրկելու միջնորդությամբ: Սույն մասով նախատեսված դեպքում Կառավարությունը անհատական իրավական ակտի ընդունմամբ որոշում է տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացված հարցով տնտեսական մրցակցության գործառույթներ իրականացնող իրավասու մարմնին:»:

Ընդունվել է

 

Ընդունվել է

 

14.           

ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցություն

Խոսրով Հարությունյան

 

Նախագծի 2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածը հանել:

Ընդունվել է

 

Ընդունվել է

 

15.           

ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցություն

Խոսրով Հարությունյան

 

Նախագծի 3-րդ հոդված 

Նախագծի 3-րդ հոդվածով  Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող «խտրական պայմաններ» հասկացության մեջ «անհավասար» բառերից հետո լրացնել «մրցակցային պայմաններ կամ» բառերով:

Ընդունվել է

 

Ընդունվել է

 

16.           

ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցություն

Խոսրով Հարությունյան

 

Նախագծի 4-րդ հոդված

Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 4.1-րդ հոդվածի 1-ին մասում «Անձանց խումբը» բառերը փոխարինել «Սույն օրենքի իմաստով անձանց խումբը» բառերով:

Ընդունվել է

 

Ընդունվել է

 

17.           

ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցություն

Խոսրով Հարությունյան

 

Նախագծի 5-րդ հոդված

Նախագծի 5-րդ հոդվածով փոփոխվող Օրենքի 5-րդ հոդվածում նախատեսել դրույթ, որի համաձայն` Օրենքի 5-րդ հոդվածում շարադրված հակամրցակցային համաձայնությունների ցանկը սպառիչ չէ և կարող է ընդգրկել տնտեսվարողների միջև համաձայնությունների ցանկացած այլ դեպք, եթե այն համապատասխանում է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի բնութագրմանը:

Ընդունվել է

Հոդվածը խմբագրվել է ավելացել է նոր 7-րդ մաս.

<>

Ընդունվել է

 

18.           

ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցություն

Խոսրով Հարությունյան

 

Նախագծի 6-րդ հոդված

Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող 5.1-րդ հոդվածի 1-ին մասում «Հանձնաժողովի կողմից հակամրցակցային համաձայնություն որակված» բառերը փոխարինել «Որպես հակամրցակցային համաձայնություն որակման ենթակա» բառերով:

Ընդունվել է

 

Ընդունվել է

 

19.           

ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցություն

Վահան Հարությունյան

 

Նախագծի 9-րդ հոդված

Նախագծի 9-րդ հոդվածով փոփոխվող Օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանումը կամ կիրառումը այլ հավասար պայմաններում»: 

Ընդունվել է

 

Ընդունվել է

 

20.           

ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցություն

Խոսրով Հարությունյան

 

Նախագծի 13-րդ հոդված

Նախագծի 13-րդ հոդվածով փոփոխվող Օրենքի 10-րդ հոդվածի`

ա) 2-րդ մասում «ամրապնդելու,» բառից հետո լրացնել «կամ մրցակցային պայմանների վատթարացման հանգամանքները» բառերով:

բ) 3-րդ մասում «կարող է թույլատրել» բառերը փոխարինել «թույլ է տալիս» բառերով:

 

Ընդունվել է

 

Ընդունվել է

 

21.           

ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցություն

Խոսրով Հարությունյան

 

Նախագծի 15-րդ հոդված

Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին, 3-5-րդ մասերը հանել:

Ընդունվել է

 

Ընդունվել է

 

22.           

ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցություն

Խոսրով Հարությունյան

 

Նախագծի 32-րդ

հոդված

Նախագծից հանել 32-րդ հոդվածը:

Ընդունվել է

 

Ընդունվել է

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  

(Կ-2711-19.02.2018,02.03.2018-ՏՀ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

N

Առաջարկության հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

 

 

Առաջարկություն (փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

1.

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցություն

17.03.2018թ.

02/10.7/4115-18 գրություն

 

Նախագծի 12.1 գլխում ընդգրկված 171.1-171.11-րդ հոդվածներ

Նախագծի 12.1 գլխում ընդգրկված 171.1-171.11-րդ հոդվածների սանկցիաների՝ «առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ……… մինչեւ ………. չափով» դրույթները փոխարինել հետևյալ ձևակերպումներով.

         …….. եթե կատարվել է առաջին անգամ՝ առաջացնում է նախազգուշացում:

        …….. եթե կատարվել է երկրորդ և ավելի անգամ՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ………. ից  մինչև …….. չափով:

Չի ընդունվել: Յուրաքանչյուր վարչական գործ առանձնանում է իր փաստական հանգամանքներով: Օրենքի 31-րդ հոդվածով սահմանված են այն հանգամանքները, որոնք Հանձնաժողովը հաշվի է առնում պատասխանատվության միջոց կիրառելիս: Յուրաքանչյուր իրավախախտման դեպքում այդ հանգամանքները կարող են տարբերվել: Օրինակ, հնարավոր է իրավախախտման դեպքում առկա լինեն մի շարք ծանրացնող հանգամանքներ, օրինակ տևական ժամանակահատվածում շուկայում մրցակցային իրավիճակի վրա բացասական ազդեցություն թողնելը, ապրանքային շուկա այլ տնտեսվարող սուբյեկտների մուտքը խոչընդոտելը և այլն, իսկ մեղմացնող հանգամանքները բացակայեն, որի դեպքում նախազգուշացում կիրառելը հիմնավորված չի լինի: Բացի այդ, նման մոտեցումը համապատասխանում է միջազգային փորձին և բխում է պատասխանատվության միջոցի անհատականացման սկզբունքից:

Չի ընդունվել: