ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-271-19.02.2018,05.03.2018-ՏՀ-011/1)  վերաբերյալ

 

  1. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետում՝ՙԿարգավորող մարմինները և Հանձնաժողովը կնքում են համագործակցության հուշագիր, որով կարգավորվում են՝՚ բառակապակցությունը փոխարինել՝ ՙԿարգավորող մարմինների և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի միջև համագործակցությունը սահմանվում է ՀՀ կառավարությաքն որոշմամբ, որով կարգավորվում են՝՚ բառակապակցությամբ:

 

2..Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ կետում ավելացնել նոր պարբերություն, հետևյալ բովանդակությամբ.

«Հանձնաժաղովը կարող է կարգավորող մարմինների որոշումները վիճարկել եռամսյա ժամկետում վարչական դատարան դիմելու միջոցով»:

 

  1. Նախագծից հանել 4-րդ հոդվածի 8-րդ կետի ամբողջ շարադրանքը:
  2. Նախագծի 7-րդ հոդվածի 5-մասով առաջարկված՝

«5. Տնտեսվարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

 1) տվյալ տնտեսվարող սուբյեկտի ընդհանուր կառավարման ներքո գտնվում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), կամ

 2) տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց)՚ շարադրանքը փոխարինել հետևյալ ձևակերպմամբ.

 «Տնտեսավարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե տվյալ տարածքում իր կառավարման ներքո գտնվող առևտրային օբյեկտների քանակի և ապրանաքաշրջանառության մեծ ծավալի շնորհիվ ապրանքների գնագոյացման հարցում ունի որոշիչ դերակատարություն»:

  1. Նախագծի 22 - րդ հոդվածում ավելացնել նոր՝ 8-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ.

8.«Վարույթի մասնակից տնտեսավարող սուբյկտն ունի Հանձնաժողովի՝ սույն հոդվածի շրջանակներում ընդունած որոշումները դատարանում վիճարկելու իրավունք»:

  1. Նախագծի 24-րդ հոդվածով առաջարկված՝ Օրենքի 21-րդ հոդվածի շարադրանքի վերջին՝ 4-րդ մասում ավելացնել հետևյալ բովանդակությամբ երկու նոր պարբերություն.

 

 

 

 

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են օրենքի ուժով:

Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Հանձնաժողովի անդամի

լիազորությունները, վարչապետի առաջարկությամբ դադարեցնում է Ազգային ժողովը՝

պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

1.Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետում առաջարկված ձևակերպման առթիվ մեր անհամաձայնությունը պայմանավորված է նրանով, որ Հուշագիրը իրավական ակտ չէ, չունի պարտադրող ուժ, և դրանում  նախատեսված պայմանների խախտման դեպքում չի կարող հանգեցնել իրական հետևանքների: Հանձնաժողովի և կարգավորող մարմինների միջև համագործակցությամբ պայմանավորված  կարգավորման ենթակա հարցերի կարևորությունը պահանջում է, որպեսզի այդ համագործակցությունն ամրագրվի նորմատիվ իրավական ակտով՝ ՀՀ կառավարության որոշմամբ:

  1. Նախագծի 1-ին հոդվածի 8-րդ և 9-րդ կետերի բովանդակությունից ուղղակիորեն հետևում է, որ Հանձնաժողովը, կարգավրող մարմինների նկատմամբ ընդամենը խորհրդատվական գործառույթ իրականացնող մարմին է: Նկատենք, որ Հանձնաժողովը և կարգավորող մարմինները, մասնավորաբար՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կարգավիճակով հավասարազոր ինքնավար պետական մարմիններ են: Դա նշանակում է, որ նրանց փոխհարաբերությունները պետք է կանոնակարգվեն օրենքով՝ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքից բխող փոխադարձ զսպումների ու հակակշիռների մեխանիզմների նախատեսմամբ, որը սակայն, Նախագծի վերը մեջբերված դրույթներում առկա չէ: Տվյալ դեպքում բացակայում է այն հարցի պատասխանը, թե ինչ կարող է անել Հանձնաժողովը, երբ համաձայն չէ իր ներկայացրած դիրքորոշումը մերժելու վերաբերյալ Կարգավորող մարմնի որոշման հետ: Նման պայմաններում Նախագծի դիտարկվող դրույթները իմաստ կարող են ունենալ միայն այն դեպքում, եթե նախատեսվի փոխզսպման արդյունավետ մեխանիզմ՝ ՏՄՊ հանձնաժողովին տրվի Կարգավորող մարմնի որոշումը որոշակի ժամկետի  ընթացքում վարչական դատավարական ընթացակարգով բողոքարկելու հնարավորություն: (Ինքնավար մարմինները, ըստ ՀՀ  Սահմանադրության, չունեն  սահմանադրական դատարան դիմելու իրավունք)
  2. Նախագծի 4-րդ հոդվածի 8-րդ կետում առաջարկվող օրինադրույթը՝ ՙՀակամրցակցային համաձայնություն չեն համարվում` 1) տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց համաձայնությունները, եթե այդ համաձայնության մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը համապատասխան ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը. 2) անձանց խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված համաձայնությունները, եթե այդ տնտեսվարող սուբյեկտներից մեկն ուղղակի կամ անուղղակի վերահսկողություն է սահմանել տնտեսվարող մյուս սուբյեկտի նկատմամբ, ինչպես նաեւ եթե այդ տնտեսվարող սուբյեկտները գտնվում են մեկ անձի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ, բացառությամբ այնպիսի տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված համաձայնությունների, որոնք 

իրականացնում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնց միաժամանակ իրականացումը անձանց խմբում ընդգրկված մի քանի տնտեսվարող սուբյեկտի կողմից չի թույլատրվում օրենքով։»,տնտեսագիտորեն ու տրամաբանորեն հիմնավորված չէ, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, կարող է առանձին անձանց շահերի կամայական ու խտրական իրացման միջոց ծառայել: Ուստի կարծում ենք, որ այն Օրենքում չպետք է տեղ գտնի:

  1. Նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ մասում չկա որևէ հիմնավորում՝ Ի՞նչու հատկապես «չորս» օբյեկտ; Կարծում ենք, որ գերիշխող դիրքի համար կանխորոշիչը միշտ չէ, որ տնտեսվարող սուբյեկտի կառավարման ներքո գտնվող առևատրային օբյեկտների քանակն է: Բացառված չէ, որ միևնույն տնտեսավարող սուբյեկտը հանդիսանա տվյալ տարածքում գերիշխող դիրք ունեցող նաև 3  կամ նոյնիսկ 2 առևտրային օբյեկտ ունենալու պարագայում: Մինչդեռ մեկ այլ տնտեսավարող սուբյեկտ միևնույն տարածքում իր ենթակայության տակ ունենա չորսից ավելի թվով առևատրային օբյեկտների ցանց, սակայն գերիշխող չհանդիսանա:

5.Նախագծով առաջարկվում է Օրենքը լրացնել 19.1. հոդվածով, որով մասնավորապես նախատեսվում է Հանձանաժողովի որոշումները նոր ի հայտ եկած հանգամանքներով վերանայելու ընթացակարգ, որը կարող է տեղի ունենալ ինչպես Հանձնաժողովի նախաձեռնությամբ, այնպես էլ տվյալ որոշման ընդունման հիմք հանդիսացած վարույթի մասնակցի դիմումի հիման վրա: Ըստ նախագծի, ամեն դեպքում նոր ի հայտ եկած հանագամանքների` գործի լուծման համար էական նշանակություն ունենալու հարցը լուծում է Հանձնաժողովը, որի որոշումը վերջնական է:    

 Տնտեսավարող սուբյեկտների իրավունքների ու շահերի պաշտպանության նկատառումով առաջարկում  ենք, որ բոլոր այն դեպքերում, երբ Հանձնաժողովը մերժում  է իր նախկինում կայացրած որոշումը նոր ի հայտ եկած հանգամանքների ուժով վերանայելու վերաբերյալ տվյալ գործով վարույթի մասնակցի դիմումը, կամ իրիսկ նախաձեռնած վերանայման արդյունքում ընդունում է նշված վարույթի մասնակցի շահերից չբխող որոշում, դիմումատուին պետք է տրվի այդ որոշումները դատական կարգով վիճարկելու իրավունք:

  1. Նախագծի 23-րդ և 24-րդ հոդվածներով առաջարկվում է Օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները վերաձևակերպել նոր խմբագրությամբ: Առաջարկվող տարբերակում հստակ սահմանված է Հանձնաժողովի նախագահի և անդամների թվաքանակը, նրանց ներկայացվող պահանջները, պաշտոնի նշանակման կարգը (Ազգային ժողովի կողմից` Վարչապետի ներկայացմամբ) և այլն: Մինչդեռ բնավ հստակեցված չէ նշված անձանց պաշտոնից  ազատման կարգը, մասնավորապես՝ կարգապահական պատասխանատվության ձևով  նրանց  պաշտոնական  լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում: Նախագծի 24-րդ հոդվածում (կետ

4) այս կապակցությամբ նշվում է միայն. ,,Սույն հոդվածով նախատեսված հիմքերի վերաբերյալ Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինու -թյան դեպքում՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը, գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:»: Պարզ չէ, թե տվյալ դեպքում ո՞վ  է նրանց  ազատում  պաշտոնից և ի՞նչ կարգով: Նկատենք նաև, որ այս հարցը կարգավորված չէ նաև 2015 թ. ՀՀ Սահմանադրությամբ: Վերջինիս 122 - րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է միայն ինքնավար մարմինների անդամների նշանակման կարգը («Ինքնավար մարմինների անդամները նշանակվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնեությամբ»): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն «Ինքնավար մարմինների լիազորությունները, անկախության երաշխիքները, անդամներին ներկայացվող պահանջները եւ գործունեության կարգը սահմանվում են օրենքով»: Այսպիսով, նշված հոդվածում նույնպես ոչինչն չի ասվում դիտարկվող պաշտոնատար անձանց պաշտոնից ազատման կարգի մասին: