28¦ 03 2018թ.         

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ Ա. ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

 

         Հարգելի պարոն Սաղաթելյան,

         Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և  70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Ձեզ ենք ներկայացնում առաջին ընթերցմամբ ընդունված ««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-245-26.01.2018,14.03.2018-ՖՎ-011/1) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության առաջարկը:

         Առդիր՝ 1 էջ:

 

 

Հարգանքով՝

ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ                                               ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ

 

                                                                                   

 

 

 

 

 

 

 

ԱՌԱՋԱՐԿ

 

««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»

 (փաստաթղթային կոդ՝ Պ-245-26.01.2018,14.03.2018-ՖՎ-011/1)

ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում կամ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կամ զանգվածային լրատվության օրինական գործառույթ իրականացնող էլեկտրոնային տեղեկատվական այլ կայքում` pdf ֆայլի տեսքով.»: