28¦ 03 2018թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ Ա. ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան,
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Ձեզ ենք ներկայացնում առաջին ընթերցմամբ ընդունված ««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-245-26.01.2018,14.03.2018-ՖՎ-011/1) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության առաջարկը:
Առդիր՝ 1 էջ:
Հարգանքով՝
ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ
ԱՌԱՋԱՐԿ
««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»
(փաստաթղթային կոդ՝ Պ-245-26.01.2018,14.03.2018-ՖՎ-011/1)
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում կամ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կամ զանգվածային լրատվության օրինական գործառույթ իրականացնող էլեկտրոնային տեղեկատվական այլ կայքում` pdf ֆայլի տեսքով.»: