Առաջարկ

  1. ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի1-րդ հոդվածի 1-ին մասի՝

ա) 3-րդ կետի «հավաքման» բառից հետո լրացնել «տեսակավորման» բառը,

բ) 4-րդ կետի «լիազորություններ» բառը լրացնել «ը» որոշիչ հոդով:

 

  1. 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի, 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «50-ից 400», «5-ից 25», «50-ից 100», «20-ից 50», «5-ից 15»,«3-ից15», «3000», «10000» թվերը հաջորդաբար փոխարինել «հիսունից մինչև չորս հարյուր ՀՀ», «հինգից մինչև քսանհինգ ՀՀ», «հիսունից մինչև հարյուր ՀՀ», «քսանից մինչև հիսուն ՀՀ», «հինգից մինչև տասնհինգ ՀՀ», «երեքից մինչև տասնհինգ ՀՀ», «երեք հազար ՀՀ », «տասը հազար ՀՀ» բառերով:

 

  1. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1.-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «կենսաբանական նյութեր» բառակապակցությունը պարզաբանման կարիք ունի:

 

  1. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի1-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկու հարյուրապատիկի չափով:

 

  1. 2-րդ մասի «2)» թիվը փոխարինել «1)» թվով:

 

  1. 2-րդ մասի 1-ին կետի «տուգանք՝» բառից հետո լրացնել«ֆիզիկական անձի նկատմամբ՝» բառերը:

 

  1. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1.-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «4. Շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` հիսնապատիկից ութսունապատիկի չափով:»

 

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «աղբ կամ այլ» բառերը:

 

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 81.2.-րդ հոդվածում սահմանված շինարարական աղբի տեղափոխման կարգի վերաբերյալ դրույթները ուժը կորցրած ճանաչել:

Հիմնավորում

 

««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթայինկոդ՝ Կ-248-31.01.2018-ՏՏԳԲ-011/0), ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2481 -31.01.2018-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայասստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթայինկոդ՝ Կ-2482 -31.01.2018-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

 

  1. Քանի որ Կառավորության լիազորությունների մեջ է ներառված նաև աղբահանության տեսակավորման մեխանիզմների ներդրումը, այդ հիմքով առաջարկում ենք Նախագծի1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ներառել նաև «տեսակավորման» լիազորությունը:                                                                                    
  2. Նախագծի1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի լրացումը պայմանավորված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասով. «Իրավականակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:»:                                              
  3. 4-րդ հոդվածում փոփոխություն կատարելու առաջարկը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 13-րդ մասի հետևյալ դրույթից. «Իրավականակտերում հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների չափերը, տույժերի, տուգանքների չափերը, պատժաչափերը սահմանվում են բառերով:»               
  4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2-րդ մասի 10-րդ կետում սահմանված «կենսաբանական նյութեր» հասկացությունը պարզաբանված չէ և որևէ օրենքում չկա այդ հասկացության սահմանումը: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:                             Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ  իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:»:                                                                                                                                               
  5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 43.1-րդ հոդվածի 10-րդ կետում նախատեսվում է տուգանք չսահմանված վայրերում կենսաբանական սպառման թափոնները թափելու համար, սակայն որևէ օրենքում սահմանված չեն այդ թափոնները թափելու համար նախատեսված վայրերը: Հետևաբար առաջարկում ենք, նախ, օրենքում սահմանել նախատեսված վայրերը, այնուհետև տուգանք սահմանել այդ վայրերից դուրս թափելու համար:

 

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի1-րդ հոդվածի 1-ին մասը և 1-ին կետը առաջարկում ենք մեկ՝ 1-ին մասի ներքո շարադրել, քանի որ նույն իրավահարաբերությունն են կարգավորում և մեկ իմաստ են արտահայտում:
  2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2-րդ մասի 1-ին կետում նշված չէ թե ում նկատմամբ է այդ տուգանքը կիրառվում: Հետևաբար առաջարկում ենք մատնանշել ֆիզիկական անձի նկատմամբ տուգանքի կիրառման հանգամանքը:
  3. Նախագծի1-րդ հոդվածի 4-րդ մասի փոփոխությունը պայմանավորված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասով. «Իրավականակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:»:                                  

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասում և 81.2-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված է 43.1-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրման և նմանատիպ իրավահարաբերությունները մեկ հոդվածով կարգավորման հանգամանքի և նույն խախտման համար երկու տարբեր հոդվածներում սահմանված տարբեր տուգանքներ վերացման հետ, ինչպես նաև իրավանորմերի կրկնման և հոդվածների հակասման փաստը վերացնելու հանգամանքով:                                                                                                          «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն. «1. Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում, որպես կանոն, չպետք է կրկնվեն գործող իրավական ակտերում պարունակվող նորմատիվ դրույթները: 2. Իրավական ակտերում պետք է բացառվեն  իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:»: