ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

  

Հարգելի պարոն Սաղաթելյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-248-31.01.2018,19.03.2018-ՏՏԳԲ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

1.«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի.

1.վերնագրից հանել ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ բառը` համաձայն Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների,

2.նախագծի 1-ին հոդվածի համարակալումը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 42 արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 13 արձանագրային որոշման 281-րդ կետի պահանջներին:

2.«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով ներկայացված օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետի համաձայն` շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով: «Առավել բարձր դրույքաչափ» ձևակերպումը հստակեցնելու նպատակով առաջարկում ենք «առավել բարձր դրույքաչափով» բառերը փոխարինել «տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով» բառերով:

3.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի.

1.1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 43.1-րդ հոդվածի.

1) համարակալումը ուղղել ` 1-ին մասի 1-ին կետը սահմանելով մասի տեսքով,

2) 2-րդ մասում «ու» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով` ելնելով այն հանգամանքից, որ առաջարկվող ձևակերպմամբ զանցակազմը առկա կլինի փոխաբեռնման կայաններում ու աղբավայրերում արարքը միաժամանակ կատարելու դեպքում,

3) 1-ին կետում «ֆիզիկական անձի» բառերից հետո լրացնել «նկատմամբ» բառը,

4) 3-րդ կետը «նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով» բառերից առաջ լրացնել «ֆիզիկական անձի նկատմամբ» բառերով,

5) 9-րդ մասից հանել «իսկ նշված վարչական իրավախախտումը կրկին անգամ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի քառապատիկի չափով» բառերը,

6) 10-րդ մասում վերանայել կատարված հղումները, քանի որ նույն հոդվածի 2-րդ մասում առկա չեն 13-րդ և 15-րդ մասեր:

2. 3-րդ հոդվածում գնացքների վագոնների պատուհաններից կամ դռներից աղբ կամ այլ առարկաներ դուրս նետելու զանցակազմից հանել «աղբ կամ այլ» բառերը, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1-րդ և 116-րդ հոդվածներով նախատեսված զանցակազմերը կարող են խնդրահարույց լինել պրակտիկ կիրառման տեսանկյունից: Մասնավորապես, գնացքի վագոնի պատուհանից որևէ առարկա նետելու պարագայում վարչական մարմնի վրա ապացուցողական բեռ է դրվելու` արդյոք նետվածը պարզապես «առարկա» է, թե «աղբ», որպեսզի ըստ դրա լուծվի իրավախախտում կատարած անձի պատասխանատվության հարցը, հատկապես այն դեպքում, երբ երկու հոդվածներով սահմանված արարքների համար նախատեսված տուգանքի չափը էապես տարբերվում է (հինգ հազար և քսանհինգ հազար դրամ): Այս կապակցության, առաջարկում ենք խմբագրել հոդվածը:

3. 5-րդ և 6-րդ հոդվածների համարակալումը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 42 արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 13 արձանագրային որոշման 281-րդ կետի պահանջներին,

4. Նախագծի 1-ին հոդվածով միասնականացվում են առանձին տեսակի տրանսպորտային միջոցներից (տրանսպորտային միջոց, գնացք) աղբ կամ այլ առարկաներ նետելու զանցակազմերը: Նախագծի 6-րդ հոդվածով հիշյալ իրավախախտման համար վարույթ հարուցելու և իրականացնելու իրավասությունը վերապահվում է ոստիկանությանը: Մինչդեռ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավախախտումը ոստիկանությանը վերապահված չէ: Առաջարկում ենք խմբագրել հոդվածը՝ վերոհիշյալ անհամապատասխանությունը վերացնելու նպատակով:

5. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 43.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումները ջրային համակարգերում, այդ թվում ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:»:  

 

 Հարգանքով`    ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ