Հայաստանի    Հանրապետության

Ազգային ժողովի աշխատակազմի

 ղեկավար - գլխավոր քարտուղար
պարոն Արա Սաղաթելյանին

 

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-233-22.12.2017,09.04.2018-ՏՏԳԲ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները: Առաջարկում ենք.

1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «հրապարակման օրվանից հաջորդող» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:

2. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին և 4-րդ հոդվածները «կետ» բառից հետո լրացնել «հետևյալ բովանդակությամբ» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջները:

3. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի.

1) 2-րդ հոդվածում «41.1» թիվը փոխարինել «41.2» թվով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասն արդեն իսկ ունի 41.1-րդ կետ,

2) 3-րդ հոդվածում «10» թիվը փոխարինել «11» թվով,

3) 4-րդ հոդվածի 2-րդ մասում «հրապարակման օրվանից հաջորդող»  բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «հրապարակման օրվանից հաջորդող» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:

 

     Հարգանքով`         ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ