ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (այսուհետև Նախագիծ)

 

           

  1. Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասում ծածկույթը բառից հետո ավելացնել ըստ հողատեսքերի բառերը:
  2. Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում մշակովի հողեր՝ բառերից հետո ավելացնել հողեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար, բառերը:
  3. Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում մարգագետիններ՝ բառից հետո ավելացնել ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է բազմամյա խոտաբույսերով, բառերը:
  4. Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

3) ծառածածկ տարածքներ՝ցամաքային տարածքի մաս, որը զբաղեցնում է առնվազն   ?? հեկտար տարածք, որտեղ աճում են առնվազն  ?? մետր բարձրությամբ ծառեր և ծառային ծածկույթը կազմում է տարածքի առնվազն ?? տոկոսը:

Որպեսզի տարածքը համարվի ծառածածկ, անհրաժեշտ է երկու պայման՝  ծառերի առկայությունը և այլ գերակշռող նպատակով հողերի օգտագործման բացակայությունը: Ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի և անտառային հողերից՝ անտառները:

  1. Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում թփուտապատ տարածքներ՝ բառերից հետո ավելացնել ցամաքային տարածքի մաս, որի առնվազն ?? տոկոսը զբաղեցված է թփերով և ցածր ծառերով, իսկ ծառածածկ տարածքը կազմում է ընդամենը ?? տոկոս, բառերը:
  2. Լրամշակել Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի ջրածածկ տարածքներ հասկացությունը, ավելի հստակեցնելով մեկնաբանությունը:

 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ

Առաջարկության 4-րդ և 5-րդ կետերում թողնված հարցական նշանները ճշգրիտ թվերով փոխարինելու իրավասաությունը պատկանում է լիազոր մարմնին:

 

  

  

Հիմնավորում

Նախագծի 2-րդ հոդվածում  շարադրվում է, որ  ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգվում է՝ մշակովի հողերի, մարգագետինների, ծառածածկ տարածքների, թփուտապատ տարածքների, ջրածածկ տարածքների:

Ըստ էության դասակարգումը սահմանվել է ըստ ցամաքային տարածքի հողատեսքերի, դրա համար առաջարկում ենք օրենքով սահմանել, թե ըստ որ հատկանիշի է արված դասակարգումը:

Նախագծում բերված մշակովի հողերի, մարգագետինների, ծառածածկ տարածքների, թփուտապատ տարածքների, ջրածածկ տարածքների նկարագրերը կամ սահմանումները հստակ չեն և միանշանակորեն չեն տալիս առանձին տարածքների սահմանները, մեկը մյուսից տարանջատելու տրամաբանությունը կամ մեխանիզմները, որը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: Օրինակ, և թփուտապատ տարածքի, և ծառածածկ տարածքի նախագծում տրված մեկնաբանությունը հետևյալն է՝ ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի…: Եվ  թփուտապատ տարածքում և ծառածածկ տարածքում կարող են լինել և թփեր և ծառեր, և դրանք իրարից տարբերելու համար օրենքով պետք է չափելի տարանջատման մեխանիզմներ սահմանվեն:

Առաջարկում ենք ցամաքային տարածքի առանձին տեսակների դասակարգումներն անել ավելի հստակ, կիրառելով  մեկը մյուսից տարանջատելու մեխանիզմներ:

Սույն առաջարկները բխում են Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից;