ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

<<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> (փաստաթղթային կոդ՝ Կ-300-10.04.2018-ՏՏԳԲ-011/0), <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> (փաստաթղթային կոդ՝ Կ-3001-10.04.2018-ՏՏԳԲ-011/0), <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> (փաստաթղթային կոդ՝ Կ-3002-10.04.2018-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների

N

Առաջարկի (փոփոխության, լրացման) հեղինակը

 

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հիմնական զեկուցողի եզրակացությունը

Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1.

2.

3.

4.

5.

6.

<<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1.

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Վ.Գրիգորյան

Նախագծի 2-րդ հոդված

 

1. Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը  հոդվածի 2-րդ մասում ծածկույթը բառից հետո ավելացնել ըստ հողատեսքերի բառերը:

 

Առաջարկը չի ընդունվել:

1-ին կետով նշված՝ ըստ հողատեսքերի բառերի ավելացումը նպատակահարմար չէ, քանի որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն «Հողատեսքը գյուղատնտեսական և անտառային նշանակության հողերի այն հատկանիշների համալիրն է, որը բնութագրում է դրանց գործառնական օգտագործումը»:

 

Նախագծի՝ Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը չի ներկայացվում՝ ըստ նշված հողերի գործառնական օգտագործման, այլ հողը որպես մակերես՝ տեսանելի կենսաֆիզիկական ծածկույթ: 

 

 

 

 

Նախագծի 2-րդ հոդված

2.Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում մշակովի հողեր՝ բառերից հետո ավելացնել հողեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար, բառերը:

Առաջարկությունն ընդունվել է, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում կատարվել է համապատասխան լրացումը:

 

ընդունվել է

 

 

Նախագծի 2-րդ հոդված

3.Նախագծի 2-րդ հոդված ով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը  հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում

մարգագետիններ՝ բառից հետո ավելացնել ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է բազմամյա խոտաբույսերով, բառերը:

 

Առաջարկությունն ընդունվել է մասնակիորեն, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում

կատարվել է լրացում՝

մարգագետիններ՝ բառից հետո ավելացվել է  ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է տարախոտային  բուսականությամբ,:

ընդունվել է

 

 

 Նախագծի 2-րդ հոդված

 

4.Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` 3) ծառածածկ տարածքներ՝ցամաքային տարածքի մաս, որը զբաղեցնում է առնվազն   ?? հեկտար տարածք, որտեղ աճում են առնվազն  ?? մետր բարձրությամբ ծառեր և ծառային ծածկույթը կազմում է տարածքի առնվազն ?? տոկոսը:

Որպեսզի տարածքը համարվի ծառածածկ, անհրաժեշտ է երկու պայման՝  ծառերի առկայությունը և այլ գերակշռող նպատակով հողերի օգտագործման բացակայությունը: Ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի և անտառային հողերից՝ անտառները:

Առաջարկությունն ընդունվել է մասնակիորեն, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝

<<3)  ծառածածկ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է ծառային  բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի և անտառային հողերից՝ անտառները:>>:  

 

ընդունվել է

 

 

Նախագծի 2-րդ հոդված

5.Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը  հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում թփուտապատ տարածքներ՝ բառերից հետո ավելացնել ցամաքային տարածքի մաս, որի առնվազն ?? տոկոսը զբաղեցված է թփերով և ցածր ծառերով, իսկ ծառածածկ տարածքը կազմում է ընդամենը ?? տոկոս, բառերը:

Առաջարկությունն ընդունվել է մասնակիորեն,

նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝

<<4) թփուտապատ տարածքներ՝ ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է թփային  բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի և անտառային հողերից՝ թփուտները:>>:

 

ընդունվել է

 

 

 

 

Նախագծի 2-րդ հոդված

 

 

6.Լրամշակել Նախագծի 2-րդ հոդվածով

շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը  հոդվածի ջրածածկ տարածքներ հասկացությունը, ավելի հստակեցնելով մեկնաբանությունը:

 

Առաջարկությունն ընդունվել է մասնակիորեն,

նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝

<<5) ջրածածկ տարածքներ՝ ցամաքային տարածքի մաս, որը զբաղեցված է ջրային օբյեկտներով (գետեր, բնական և արհեստական ջրամբարներ ու լճեր), ընդգրկում են հողային ֆոնդի ջրային հողերը՝ մասնակի և հատուկ պահպանվող տարածքների հողերը՝մասնակի:>>:

 

ընդունվել է