ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար
պարոն Արա Սաղաթելյանին

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Կ-301-10.04.2018,27.04.2018-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Առաջարկում ենք «Դատական դեպարտամենտում ծառայության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

  1. 2-րդ հոդվածի 1-ին մասում «Ընդհանուր ժողով» բառերը փոխարինել «դատավորների ընդհանուր ժողովը (այսուհետ՝ Ընդհանուր ժողով)» բառերով:
  2. 7-րդ հոդվածի 2-րդ մասը տեղափոխել նախագծի 3-րդ հոդված՝ լրացնելով այն նոր 4-րդ մասով:
  3. 13-րդ հոդվածի 8-րդ մասը «դասային աստիճանն իջեցվում է» բառերից հետո լրացնել «մեկ աստիճանով» բառերով:
  4. 30-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից հանել «կամ» բառը, իսկ «բացակայող» բառից հետո լրացնել կամ մահացած բառերը:
  5. 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «կարգի պահպանումը,» բառերից հետո լրացնել «դատարանի անցագրային կարգի,» բառերով:
  6. 44-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում «հարուցվել է քրեական հետապնդում» բառերը փոխարինել «հարուցված է քրեական հետապնդում» բառերով:
  7. 72-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից հանել «կամ» բառը, իսկ «գործունակ» բառից հետո լրացնել ,անհայտ բացակայող կամ մահացած բառերը:

Հարգանքով`

Ժամանակավոր պաշտոնակատար                                         ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ