Առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին  վերաբերում է առաջարկությունը

Առաջարկություն (փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

Հակոբ Հակոբյան

Արմենուհի Կյուրեղյան

Ջեմմա Բաղդասարյան

Մարգարիտ Եսայան

Մարինա Մարգարյան

Արսեն Միխայլով

Հակոբ Նազարյան

Նախագծի վերնագիր և հավելվածի վերնագիր

1.     Նախագծի վերնագրում և հավելվածի վերնագրում «լրացում» բառը փոխարինել «լրացումներ» բառով։

 

Ընդունվել է

Հակոբ Հակոբյան

Արմենուհի Կյուրեղյան

Ջեմմա Բաղդասարյան

Մարգարիտ Եսայան

Մարինա Մարգարյան

Արսեն Միխայլով

Հակոբ Նազարյան

Նախագծի 1-ին հոդված

2.    Նախագծի 1-ին հոդվածը լրացնել Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում փոփոխություններ նախատեսող դրույթներով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1) 3-րդ կետում հանել «159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով կամ» բառերը,  «հիմքերով» բառը փոխարինել «հիմքով» բառով, իսկ «ճանաչվելու հիմքով» բառերը փոխարինել «ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով» բառերով.»:

Ճշտվում են 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած ՀՀ դատական օրենգրքին կատարվող հղումները՝ հստակեցնելով այն հիմքերը, որոնցով դատավորի պաշտոնից ազատված անձին նշանակվում է կենսաթոշակ:

Ընդունվել է

Հակոբ Հակոբյան

Արմենուհի Կյուրեղյան

Ջեմմա Բաղդասարյան

Մարգարիտ Եսայան

Մարինա Մարգարյան

Արսեն Միխայլով

Հակոբ Նազարյան

Նախագծի 1-ին հոդված

3.    Նախագծի 1-ին հոդվածը լրացնել Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում փոփոխություններ նախատեսող դրույթներով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2) 4-րդ կետում «50» թիվը փոխարինել «62» թվով, «2-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքերով» բառերը փոխարինել «2-րդ կետով սահմանված հիմքով» բառերով, իսկ «ճանաչվելու հիմքով» բառերը փոխարինել «ճանաչվելու կամ դատախազի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով» բառերով.»:

Ճշտվում են 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ օրենքին կատարվող հղումները՝ հստակեցնելով այն հիմքերը, որոնցով դատախազի պաշտոնից ազատված անձին նշանակվում է կենսաթոշակ:

Ընդունվել է

Հակոբ Հակոբյան

Արմենուհի Կյուրեղյան

Ջեմմա Բաղդասարյան

Մարգարիտ Եսայան

Մարինա Մարգարյան

Արսեն Միխայլով

Հակոբ Նազարյան

Նախագծի 1-ին հոդված

4.    Նախագծի 1-ին հոդվածը լրացնել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում փոփոխություն նախատեսող դրույթներով՝ հետևյալ բովանդակությամբ.

 «3. 5-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.»:

Ճշտվում է օրենքի անվանումը (փոխվել է 2018 թվականի ապրիլի 9-ից):

Ընդունվել է

Հակոբ Հակոբյան

Արմենուհի Կյուրեղյան

Ջեմմա Բաղդասարյան

Մարգարիտ Եսայան

Մարինա Մարգարյան

Արսեն Միխայլով

Հակոբ Նազարյան

Նախագծի 1-ին հոդված

5.    Նախագծի 1-ին հոդվածը լրացնել Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում փոփոխություն նախատեսող դրույթներով՝ հետևյալ բովանդակությամբ.

 «4. 6-րդ հոդվածի 2-րդ մասում «6-րդ, 7-րդ» բառերը փոխարինել «2.2-րդ, 2.3-րդ, 6-րդ, 7-րդ, 7.1-ին» բառերով.»:

Հստակեցվում են այն դեպքերը, երբ Օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում։

Ընդունվել է

Հակոբ Հակոբյան

Արմենուհի Կյուրեղյան

Ջեմմա Բաղդասարյան

Մարգարիտ Եսայան

Մարինա Մարգարյան

Արսեն Միխայլով

Հակոբ Նազարյան

Նախագծի 1-ին հոդված

6.    Նախագծի 1-ին հոդվածը լրացնել Օրենքի 9-րդ հոդվածում փոփոխություն նախատեսող դրույթներով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և ծնողներին նշանակված կենսաթոշակը շարունակվում է վճարվել ՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը:

Սույն մասում նշված՝ կենսաթոշակն ստացող անձի մահվան դեպքում կենսաթոշակը շարունակվում է վճարվել զոհվածի ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող մյուս անդամին` նրա դիմումի հիման վրա, հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի դրույթները։ Ընդ որում, այս դեպքում զոհվածի այրուն և ծնողին կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից:»:

Հստակեցվում են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի ընտանիքներին նշանակված կենսաթոշակը վճարելու պայմաններն ու կարգը, այդ թվում՝  կենսաթոշակն ստացող անձի մահվան դեպքում (կապված է Գրետա մայրիկի մահվան հետ)։

Ընդունվել է

Հակոբ Հակոբյան

Արմենուհի Կյուրեղյան

Ջեմմա Բաղդասարյան

Մարգարիտ Եսայան

Մարինա Մարգարյան

Արսեն Միխայլով

Հակոբ Նազարյան

Նախագծի 1-ին հոդված

«2 3-րդ մասի`

ա. 1-ին կետում «50-րդ» բառը փոխարինել «62-րդ» բառով.

բ. 2-րդ կետը «աշխատողների),» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի» բառերով,»:

Ճշտվում է 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ օրենքին կատարվող հղումը։

Հստակեցվում է, թե որ քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածի մասին է խոսքը։

Ընդունվել է

Հակոբ Հակոբյան

Արմենուհի Կյուրեղյան

Ջեմմա Բաղդասարյան

Մարգարիտ Եսայան

Մարինա Մարգարյան

Արսեն Միխայլով

Հակոբ Նազարյան

Նախագծի 1-ին հոդված

«3) 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով» բառերով, իսկ «ճանաչվելու» բառից հետո լրացնել «կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու» բառերը,»:

Ճշտվում է 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած ՀՀ դատական օրենգրքին կատարվող հղումները՝ հստակեցնելով այն հիմքերը, որոնցով դատավորի պաշտոնից ազատված անձին նշանակվում է կենսաթոշակ:

Ընդունվել է

Հակոբ Հակոբյան

Արմենուհի Կյուրեղյան

Ջեմմա Բաղդասարյան

Մարգարիտ Եսայան

Մարինա Մարգարյան

Արսեն Միխայլով

Հակոբ Նազարյան

Նախագծի 1-ին հոդված

4) «7-րդ մասում «սույն օրենքն ուժի մեջ մտնելը» բառերը փոխարինել «2018 թվականի ապրիլի 9-ը» բառերով։»:

Կատարվում է հստակեցում։

Ընդունվել է