ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(Պ-315-03.05.2018-ՊԻՄԻ-011/1)

1. Առաջարկում ենք  ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծի (Պ-315-03.05.2018-ՊԻՄԻ-011/1) (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում «սահմանադրական օրենքի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերով։

2. Առաջարկում ենք Նախագիծը 1-ին հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

 «Հոդված 2. Օրենքի 22-հոդվածը՝

1) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.«1 Սույն հոդվածի առաջին մասում նշված պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովի նիստին ներկայանալու եւ բացատրություններ տալու, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին  պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաեւ  նրանց պաշտոնից ազատվելուց հետո:»:

2) Երկրոդ մասում «1-ին մասում» բառերը փոխարինել «1-ին եւ 1.1-ին մասերում բառերով։»։