«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ՕՐԵՆՍ­-

ԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ  ՀԱՆ­ՐԱ-­­

ՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱ­ԳԾԻ (Պ-325-1.06.2018-ԱՍ-011/0)

ՎԵՐԱԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ

ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

1) վերնագրում «լրացում» բառը փոխարինել «փոփոխություն» բառով՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների.

2) 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 226-րդ հոդվածը համարակալել` «Մինչև» բառից առաջ լրացնելով «Հոդված 226. Կարգապահական տույժի կիրառման կարգը» բառերով` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների.

3) 2-րդ հոդվածում «հրապարակմանը» բառը փոխարինել «հրապարակ­ման օրվան» բառերով` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրենքի 23-րդ հոդվածի պահանջների: