«Հայաստանի   Հանրապետության   հաշվեքննիչ   պալատի   մասին» Հայաստանի   Հանրապետության   օրենքում   փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-341-15.06.2018-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

  1. 1-ին հոդվածում «հունվարի 30-ի» բառերը փոխարինել «հունվարի 16-ի» բառերով, իսկ «ՀՕ-59-Ն» թիվը՝ «ՀՕ-58-Ն» թվով:
  2. 1-ին հոդվածից հանել «հետևյալ բովանդակությամբ» բառերը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները:
  3. 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում «կարծիքը» բառից առաջ լրացնել «ենթակետով նախատեսված» բառերը, քանի  որ «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված են ենթակետեր: Հիշյալ դիտողությունը բխում է նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից: