Առաջարկում ենք ՛՛Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները: Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ համաներումը տարածվելու է մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը կատարած վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ: Ընդ որում, որպես իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն նշվել է, որ այդ տուգանքները մեծ թիվ են կազմում և վարչական ակտերի հասցեատերերի կողմից չեն վճարվում`պայմանավորված երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմաններով: Սակայն ակնհայտ է, որ երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմանները նույն պատկերն ունեն, իսկ հիմնավորումներում պատճառաբանված չէ համաներում մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը թույլատրված խախտումների նկատմամբ կիրառելը: Ուստի նպատակահարմար ենք համարում ՛՛2017թ. դեկտեմբերի 31-ը՛՛-ը փոխարինել ՛՛ 2018թ. հուլիսի 1-ը՛՛-ով: