ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

 

Հարգելի պարոն Սաղաթելյան 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-279-02.03.2018,31.07.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները: Առաջարկում ենք.

  1. Նախագծի 1-ին հոդվածում «2005» թվից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջները,
  2. Նախագծով կատարվող լրացումը և փոփոխությունները նախատեսել մեկ հոդվածով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ լրացումն ու փոփոխությունները կատարվում են «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի միևնույն 49-րդ հոդվածում:

         

Հարգանքով`    ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ