Հոդված1. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ.
«Հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է միայն ֆինանսական տարվա սկզբից։
Հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանման կամ վերացման օրենքները ընդունվում են ֆինանսական տարին սկսվելուց առնվազն 3 ամիս առաջ»։
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։