Հոդված 1.
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
5. | կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացում |
Հոդված 2.
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1 կետ հետեւյալ բովանդակությամբ.
5.1. | ֆիզիկական անձանց կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացում |
Հոդված 3.
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
7. | բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում |
Հոդված 4.
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնում լրացնել նոր 8-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.
8. | բժշկական, ատամնաբուժական եւ դեղագիտական բարձրագույն կրթական ծրագրերի իրականացում |
Հոդված 5.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: