ՀՈԴՎԱԾ 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-419-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մասով.
«3. Կենտրոնական ռեգիստր վարող մարմինը ապահովում է ռեգիստրում առկա անձնական տվյալների հասանելիությունը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում՝ նաեւ իրավաբանական անձանց:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: