Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-37011-24.09.2018-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով.

«Ոստիկանության զորքերը ունի դրոշ, որի նկարագրությունը եւ կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։»:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: