Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3709-24.09.2018-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «թ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«թ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք եւ ռազմամթերք.»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ եւ 5-րդ մասերով.

«Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրա փամփուշտների շրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առգրավված (վերցված), կամավոր հանձնված եւ գտնված զենքի եւ ռազմամթերքի ընդունման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: