Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 2-րդ մասի 2.5 կետից հետո լրացնել նոր 2.5.1 կետ հետեւյալ բովանդակությամբ`
«2.5.1 ֆիզիկական անձանց կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացում` տարեկան բազային տուրքի չափով»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 2.7 կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«2.7. բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում` տարեկան՝ բազային տուրքի 300-ապատակի չափով»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում 2.7 կետից հետո լրացնել նոր 2.71 կետ հետեւյալ բովանդակությամբ`
«2.71 բժշկական, ատամնաբուժական եւ դեղագիտական բարձրագույն կրթական ծրագրերի իրականացում` տարեկան՝ բազային տուրքի 300-ապատակի չափով»:
Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: