ա) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«ավտոբուս ` ուղեւորների համար նախատեսված 8-ից ավելի նuտատեղ ունեցող, իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ ուղեւորների եւ ուղեբեռի անվտանգ եւ հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
բաժանարար գոտի ` ճանապարհի հարակից երթեւեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն եւ (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարր, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության կամ կանգառի համար.
բեռնատար ավտոմոբիլ ` իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
զոհված ` ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացած անձ.
ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ ` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղեւորների նստեցման-իջեցման համար նախատեսված եւ համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վայր.
թեթեւ մարդատար ավտոմոբիլ
` ուղեւորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նuտատեղ ունեցող, իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ ուղեւորների եւ ուղեբեռի անվտանգ եւ հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
ինքնաշեն տրանսպորտային միջոց` անհատական (կոլեկտիվ) եղանակով կառուցված տրանսպորտային միջոցների համար սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան պատրաստված տրանսպորտային միջոց.
իրավասու պաշտոնատար անձ ` վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու եւ (կամ) դրա հիման վրա որոշում կայացնելու իրավասություն ունեցող ոստիկանության պաշտոնատար անձ.
հաշվառումից հանում
` տրանսպորտային միջոցն իրավասու այլ մարմնի կողմից հաշվառելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ խոտանման հետ կապված հաշվառման գործողություն.
հատուկ տարածք` արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանման համար նախատեսված ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի կողմից պահպանվող տարածք.
վերահաշվառում ` տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալներից (սեփականատիրոջ ազգանուն, անուն, հասցե, տրանսպորտային միջոցի տեսակ, մակնիշ, համարանիշ, գույն, համարակիր ագրեգատների համարներ, թույլատրված առավելագույն զանգված, առանց բեռնվածության զանգված, հաշվառման վկայագրում կատարված հատուկ նշումներ) որեւէ մեկի փոփոխության հետ կապված հաշվառման գործողություն.
վերասարքավորում ` տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ մասերի կամ սարքավորումների օտարման կամ չնախատեսվածների տեղադրման հետ կապված տրանսպորտային միջոցի կառուցվածքի փոփոխություն.
վիրավոր ` ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մարմնական վնասվածք ստացած անձ, որով պայմանավորվում է նրա հետագա հոսպիտալացումը կամ ամբուլատոր բուժման անհրաժեշտությունը.».
բ) «ավտոմոբիլ», «բնակավայր», «երկաթուղային գծանց», «ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց», «կողնակ», «հետիոտն», «մայթ», «մեխանիկական տրանսպորտային միջոց», «մոտոցիկլետ», «ոչ սթափ վիճակ», «տեսանելիության հեռավորություն» եւ «ուղեւոր» հասկացությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ավտոմոբիլ ` ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոց: Այս հասկացությունն իր մեջ ներառում է տրոլեյբուսները, այսինքն` էլեկտրահաղորդիչով միացված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցները: Հասկացությունն իր մեջ չի ներառում այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ.
բնակավայր
` կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի ճանապարհային նշաններով.
երկաթուղային գծանց` ճանապարհի նույն մակարդակի վրա երկաթուղու կամ տրամվայի առանձնացված պաստառ ունեցող ուղիների հատումը.
ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց
` կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներով շարժվող ուղեւորներ եւ (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանuպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուu, ավտոբուu).
կողնակ` տրանuպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի եւ հետիոտնի երթեւեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ oրենuդրությամբ uահմանված այլ դեպքերի համար նախատեuված, երթեւեկելի մասին հարող, դրանից ծածկույթի տեսակով տարբերվող կամ համապատասխան գծանշումով առանձնացված ճանապարհի տարր.
հետիոտն
` տրանuպորտային միջոցից դուրu` ճանապարհի վրա գտնվող անձ, բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավաuություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձի: Հետիոտնին հավաuարեցվում է առանց շարժիչի հաշմանդամային uայլակով տեղաշարժվող, հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլետ տանող կամ բեռնաuայլակ, uահնակ, մանկաuայլակ կամ հաշմանդամային uայլակ քաշող (հրող) անձը, ինչպեu նաեւ շարժիչով հաշմանդամային uայլակով հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամը.
մայթ` oրենuդրությամբ uահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեuված երթեւեկելի մաuին հարող կամ դրանից որեւէ եղանակով առանձնացված ճանապարհի տարր.
մեխանիկական տրանսպորտային միջոց ` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները եւ մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաեւ տրոլեյբուսները եւ 3 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները.
մոտոցիկլետ ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց: Մոտոցիկլետին են հավաuարեցվում նաեւ լրակազմված եւ լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի եւ ուղեւորների` մինչեւ 400 կգ զանգվածով եռանիվ մեխանիկական տրանuպորտային միջոցները, ինչպես նաեւ մոտոսահնակները (ձյունագնացները).
ոչ սթափ վիճակ ` ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի oգտագործմամբ պայմանավորված` մարդու ֆիզիկական եւ (կամ) հոգեկան վիճակ, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն.
տեսանելիության հեռավորություն ` վարորդի նստատեղի բարձրության վրա գտնվող դիտակետից մինչեւ նույն բարձրության վրա գտնվող տեuանելի առարկան եղած հեռավորությունը.
ուղեւոր ` տրանuպորտային միջոցի uրահում (խցիկում) կամ տրանuպորտային միջոցի վրա գտնվող, ինչպեu նաեւ տրանuպորտային միջոցը նuտող (բարձրացող) ու դրանից դուրu եկող (իջնող) անձ, բացառությամբ վարորդի եւ վարել uովորեցնողի.».
գ) հանել «կազմակերպված տրանuպորտային շարաuյուն` մշտապեu միացված լապտերներով, անմիջապեu իրար հետեւից միեւնույն երթեւեկության գոտիով ընթացող առնվազն 2 մեխանիկական տրանuպորտային միջոցների խումբ, որն առջեւից ուղեկցվում է կապույտ եւ կարմիր առկայծող փարոuիկները միացրած տրանuպորտային միջոցով.» եւ «վազանց` շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանuպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած երթեւեկության գոտուց դուրu գալու հետ.» հասկացությունները:
Հոդված 2. Օրենքի 8-10-րդ եւ 13-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառման
կազմակերպումը
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառում:
Այդպիսի ցուցանիշներ են համարվում ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետեւանքով տուժած անձանց, վնասված տրանսպորտային միջոցների, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողների, ճանապարհային երթեւեկության բնագավառում վարչական իրավախախտումների եւ հանցագործությունների քանակը, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակը եւ դրա ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունքներն արտացոլող այլ ցուցանիշներ։
2. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց (զոհվածների եւ վիրավորների) հաշվառումն իրականացնում են բժշկական կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Ճանապարհային երթեւեկության բնագավառում վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է ոստիկանության պետի, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության բնագավառում կատարված իրավախախտումների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով սահմանված կարգով:
Հոդված 9. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) իրականացնում է պետական քաղաքականությունը եւ կրում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման պատասխանատվությունը.
բ) հաստատում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համալիր եւ տարեկան ծրագրերը, ինչպես նաեւ դրանք կատարողների ներկայացրած հաշվետվությունները.
գ) հաստատում է ճանապարհային երթեւեկության կանոնները.
դ) սահմանում է տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը.
ե) սահմանում է վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը.
զ) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը, լիցենզիայի պայմաններն ու պահանջները, ներառյալ` տվյալ լիցենզիայի հիման վրա շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակը, լիցենզիաների գործողության տարածքները Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում.
է) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը.
ը) սահմանում է տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջները.
թ) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները.
ժ) սահմանում է ճանապարհային լուսացույցներին եւ այլ տեխնիկական միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները եւ շահագործման նորմերը.
ժա) սահմանում է տրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների պետական հաշվառման կարգը, հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը եւ տրանսպորտային միջոցների հաշվառման ազգային եւ միջազգային վկայագրերի ձեւերը.
ժբ) սահմանում է տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման եւ հատկացման կարգը, ինչպես նաեւ հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջները.
ժգ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները եւ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հատկացման աճուրդների անցկացման կարգը.
ժդ) սահմանում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականին ներկայացվող պահանջները.
ժե) սահմանում է կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը.
ժզ) սահմանում է ճանապարհների եւ դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման, պահպանման եւ ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման նախագծերը, ինչպես նաեւ ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթեւեկության կազմակերպման սխեմաները ոստիկանության հետ համաձայնեցնելու կարգը.
ժէ) սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունը, դրա իրականացման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը.
ժը) սահմանում է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը.
ժթ) սահմանում է ճանապարհային երթեւեկության կազմակերպման կարգը.
ի) սահմանում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու եւ ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթեւեկության կանոնները.
իա) սահմանում է վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարա փոխադրելու կանոնները.
իբ) սահմանում է հանված հաշվառման համարանիշները համապատասխան մարմիններին հանձնելու, պահպանելու եւ վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) վերադարձնելու կարգը.
իգ) սահմանում է ոստիկանության կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը.
իդ) սահմանում է տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելու թույլտվություն տալու կարգը.
իե) հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն) կանոնադրությունը.
իզ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։
Հոդված 10. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ոստիկանության լիազորությունները
1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն)`
ա) մասնակցում է պետական քաղաքականության իրականացմանը.
բ) մասնակցում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համալիր եւ տարեկան ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը.
գ) մշակում եւ համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր.
դ) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ եւ ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ.
ե) տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի եւ կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ, ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ.
զ) տալիս է հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն, բացառությամբ թափքը կամ հենասարքը համապատասխանաբար նույն եզրաչափերով թափքով կամ հենասարքով կամ շարժիչը նույն տեխնիկական բնութագրերով շարժիչով կամ տրանսպորտային միջոցի գույնը փոփոխելու դեպքերի.
է) սահմանված կարգով ընդունում է վարորդական վկայական ստանալու քննություններ եւ տալիս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականներ, իսկ դրանց հիման վրա` նաեւ միջազգային վարորդական վկայականներ.
ը) կարգավորում է ճանապարհային երթեւեկությունը, օրենքով սահմանված դեպքերում կանգնեցնում եւ արգելում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը.
թ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների կազմը եւ աճուրդային մեկնարկային գները, կազմակերպում եւ անցկացնում է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հատկացման աճուրդները.
ժ) հսկողություն է իրականացնում ճանապարհները եւ դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների եւ ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ.
ժա) իրականացնում է ճանապարհապարեկային ծառայություն` որպես կանոն, շրջիկ պարեկության եղանակով.
ժբ) կարգավորում է ճանապարհային երթեւեկությունը, այդ թվում` անսարք լուսացույցների դեպքերում` առաջին 3 ժամն անվճար, իսկ հաջորդող յուրաքանչյուր ժամվա համար` ճանապարհը տնօրինող մարմնի կողմից հետագայում վճարելու պայմանով, որը փոխհատուցվում է լուսացույցները սպասարկող կազմակերպության կողմից` կապալի պայմանագրին համապատասխան.
ժգ) կազմակերպում եւ անցկացնում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ.
ժդ) սահմանված կարգով տալիս է տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելու թույլտվություն.
ժե) մատուցում է սույն օրենքով սահմանված վճարովի ծառայություններ.
ժզ) հրապարակում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն առնչվող` օրենքով չարգելված տեղեկություններ.
ժէ) համագործակցում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
ժը) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները ճանապարհներին տեղակայվում են իրավասու մարմինների կողմից` ոստիկանության ներկայացմամբ:»:
«Հոդված 13. Տրանսպորտային միջոցների հաշվառման պայմանները
1. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող գործարանային արտադրության կամ ինքնաշեն տրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր պետական հաշվառման:
2. Տրանսպորտային միջոցը կարող է չներկայացվել պարտադիր պետական հաշվառման, եթե այն`
ա) ձեռք է բերվել (ներմուծվել է) վաճառքի նպատակով տրանսպորտային միջոցների առեւտրով զբաղվող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից.
բ) չի շահագործվելու:
3. Տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է տրանսպորտային միջոցը ոստիկանությունում հաշվառման (վերահաշվառման) ներկայացնել դրա ձեռքբերման, մաքսային ձեւակերպման կամ հաշվառման տվյալների փոփոխության օրվանից հետո` 5 օրվա ընթացքում, կամ տարանցիկ համարանիշների գործողության ժամկետում:
«Ժամանակավոր» եւ «տարանցիկ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման սահմանային մաքսային կետերում:
«Ժամանակավոր» մաքսային ռեժիմով ներմուծված տրանսպորտային միջոցներին սահմանային մաքսային կետում տրվում են հաշվառման փաստաթղթեր եւ հաշվառման համարանիշներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի: «Ժամանակավոր» եւ «տարանցիկ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանվում է ոստիկանության պետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի համատեղ հրամանով:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված եւ Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներին մաքսազերծումից հետո մաքսային մարմնի կողմից տրվում են «տարանցիկ» համարանիշներ:
«Տարանցիկ» համարանիշները մաքսային մարմիններին տրամադրում է Ճանապարհային ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
4. Հաշվառված տրանսպորտային միջոցի օտարման հետ կապված հաշվառման գործողությունները կատարվում են Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումում լրացված`
ա) օտարողի (ներկայացուցչի) եւ ձեռք բերողի (ներկայացուցչի) համատեղ դիմումի հիման վրա, եթե օտարումը ձեւակերպված է հասարակ գրավոր գործարքով.
բ) միայն ձեռք բերողի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե ձեռք բերողը ներկայացնում է կողմերի պահանջով նոտարի վավերացրած օտարման պայմանագիր կամ հարկադիր կատարողի կամ անվճարունակության կառավարչի հետ կնքված օտարման պայմանագիր.
գ) տրանսպորտային միջոցի մահացած սեփականատիրոջ ժառանգի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե հաշվառվում է ժառանգի անունով:
5. Իրավասու մարմնի տված թույլտվության հիման վրա վերասարքավորված տրանսպորտային միջոցը հաշվառվում, վերահաշվառվում եւ հաշվառումից հանվում է տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելուց հետո: Տրանպորտային միջոցի վերասարքավորման դեպքում, անկախ վերասարքավորման տեսակից, տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը փոխելն արգելվում է:
6. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:
7. Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե երկու ամսվա ընթացքում նա հաշվառման է ներկայացնում իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ համարանիշը տրամադրվում է նրան համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն անվճար օգտագործելու առաջնահերթության իրավունքից:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 131 -րդ հոդվածով.
«Հոդված 131 . Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման տվյալների փոխանցման կարգը
Ոստիկանության մարմիններում հաշվառված (վերահաշվառված) կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոցների հաշվառման տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետում փոխանցվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաեւ այլ պետական կառավարման մարմինների:»:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը «պահանջներին» բառից հետո լրացնել «` երթեւեկության անվտանգությանը եւ շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող մասով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները եւ դրանց կցորդները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության:
2. Տրանսպորտային միջոցի առաջին տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:
Նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կատարվում է տրանսպորտային միջոցի հաշվառմանը հաջորդող տարում: Այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման համարանիշի հետ տրվում է հաշվառման կտրոն, որը պետք է փակցվի տեխնիկական զննության կտրոնի համար նախատեսված տեղում:
3. Տրանսպորտային միջոցի երկրորդ եւ հետագա տեխնիկական զննությունները կատարվում են հետեւյալ պարբերականությամբ.
ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները` առեւտրային հիմունքներով ուղեւորների փոխադրման համար օգտագործվող թեթեւ մարդատար ավտոմոբիլները (տաքսի ավտոմոբիլներ) եւ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրամվայները, տրոլեյբուuները եւ ավտոբուսները` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.
բ) տրանսպորտային միջոցները, դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ.
գ) տրանսպորտային միջոցները, դրանց թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած, իսկ ինքնաշեն կամ թողարկման տարին չճշտված տրանսպորտային միջոցները (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:
Տրանսպորտային միջոցը սույն մասի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն պետք է անցնի մինչեւ նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված կտրոնի վրա նշված ամսվա վերջին օրը:
4. Տեխնիկական զննությունն իրականացնում են տրանսպորտային միջոցի հաշվառման վայրն սպասարկող տարածքում տեխնիկական զննության լիցենզիա ունեցող կազմակերպությունները, բացառությամբ տրամվայների եւ տրոլեյբուսների, որոնց տեխնիկական զննությունն անցկացնում են դրանք շահագործող կազմակերպությունները:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության եւ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացվում է համապատասխան պետական մարմինների իրավասու ստորաբաժանումներում` պետական մարմինների ղեկավարների հրամանով սահմանված կարգով:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության սակագների ձեւավորման սկզբունքները եւ դրանք հաստատող պետական մարմինը սահմանվում են օրենքով:
5. Լիցենզիայում պետք է նշվի շահագործվող հոսքագծերի քանակը` ելնելով լիցենզիայի գործողության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակից: Լիցենզավորված անձը կարող է իր հոսքագծերը տեղակայել իր լիցենզիայի գործողության տարածքի մեկ կամ մի քանի վայրերում: Լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնելու տրանսպորտային միջոցների առքուվաճառք, տրանսպորտային միջոցների վերանորոգում, տրանսպորտային միջոցները վարձակալությամբ տալու գործունեություն:
6. Տեխնիկական զննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված տեղում:
7. Կտրոնը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ: Կտրոնները լիցենզավորված անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարարության լիազոր մարմինը` հօգուտ պետական բյուջեի գանձելով օրենքով սահմանված պետական տուրք յուրաքանչյուր միավորի համար:»:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում`
ա) 3-րդ մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ճանապարհային երթեւեկությունը կարգավորելիս ոստիկանության ծառայողը, իրավիճակից ելնելով, կարգավորիչ ազդանշաններին զուգահեռ, կարող է ազատ ձեռքով տալ վարորդների եւ հետիոտների համար ընկալելի այլ ազդանշաններ:».
բ) 4-րդ մասի «գրավոր» բառը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով, իսկ «դ» եւ «ե» կետերով բառերը փոխարինել «դ», «ե», «զ» եւ «է» կետերով բառերով.
գ) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Երթեւեկության uահմանված արագության գերազանցման եւ տրանuպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումների համար պատաuխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաuտարկված է համապատաuխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:»:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելելու հիմքերը
1. Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե`
ա) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է ոչ սթափ վիճակում.
բ) վարորդը զրկված է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից.
գ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի.
դ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է` իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական.
ե) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ կամ ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով.
զ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների.
է) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ հաշվառման վկայագրով կամ առանց հաշվառման վկայագրի.
ը) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշներով (ժամանակավոր համարանիշների դեպքում` նաեւ ժամկետանց համարանիշներով) կամ առանց հաշվառման համարանիշների.
թ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի.
ժ) տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը գտնվում է հետախուզման մեջ, կամ կան հիմնավոր կասկածներ, որ տրանսպորտային միջոցով կատարվել է հանցագործություն, կամ դրա մեջ գտնվում են հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձինք.
ժա) տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը.
ժբ) տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է.
ժգ) տրանսպորտային միջոցը պատճառ է դարձել այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման համար, որի հետեւանքով մարդու կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս, կամ այդպիսի պատահարի մասնակիցն է.
ժդ) սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում հաշվառված, ինչպես նաեւ ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը.
ժե) տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով եւ (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տրանսպորտային միջոցի թափքի արտաքին մակերեւույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ եւ այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին.
ժզ) տրանսպորտային միջոցը կահավորված է կեղծված, փոփոխված (ջնջված) համարներ ունեցող ագրեգատներով կամ հանգույցներով:
2. Շահագործումն արգելվում է նաեւ այն ավտոմոբիլների, ավտոբուսների, ավտոգնացքների, կցորդների, մոտոցիկլետների, մոպեդների, մոտոսայլակների, տրակտորների եւ այլ ինքնագնաց մեքենաների, որոնց տեխնիկական վիճակը եւ կահավորվածությունը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկին:
3. Երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կաննոնների խախտումը:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 181 -րդ եւ 182 -րդ հոդվածներով.
«Հոդված 181 . Տրանսպորտային միջոցները հատուկ տարածք բերման ենթարկելու եւ արգելանքի տակ դնելու կարգը
1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ», «ժե» եւ «ժզ» կետերով նախատեսված դեպքերում ճանապարհային երթեւեկությունը կարգավորողը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով, տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք, դնել արգելանքի տակ: Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» եւ «զ» կետերով նախատեսված դեպքերում, տրանսպորտային միջոցի վարորդի համաձայնությամբ, տրանսպորտային միջոցը կարող է հանձնվել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձի:
2. Բերման ենթարկումն իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոցի օգտագործումը դադարեցնելու ժամանակավոր հարկադիր միջոց, որը ներառում է (վարչական իրավախախտման հայտնաբերման տեղում արգելանքի տակ դնելու պատճառը վերացնելու անհնարինության դեպքում) վերջինիս տեղափոխումը հատուկ տարածք:
3. Տրանսպորտային միջոցը բերման ենթարկելու եւ արգելանքի տակ դնելու հիմքերի առկայության դեպքում իրավասու պաշտոնատար անձն անհրաժեշտ գործողություններ է իրականացնում վարորդին տրանսպորտային միջոցի վարումից սույն օրենքի 241-րդ հոդվածով սահմանված կարգով հեռացնելու եւ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու ուղղությամբ:
4. Տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացնում է իրավասու պաշտոնատար անձը անձամբ կամ մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:
5. Տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության` տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում: Ստորաբաժանումը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տեղեկացնում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին:
6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոցները բերման են ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով դրանք կայազորային հավաքատեղերում:
Պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր եւ այլ հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները բերման են ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով դրանք փրկարար ծառայության պետական լիազոր մարմնի կողմից հսկվող տարածքներում:
Տրոլեյբուսը բերման է ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով այն համապատասխան հավաքակայանում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր եւ այլ հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ տրոլեյբուսները բերման ենթարկելու եւ համապատասխան մարմիններին հանձնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու եւ արգելանքի տակ դնելու վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որի ձեւը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:
Արձանագրության մեջ նշվում է բերման ենթարկված տրանսպորտային միջոցի մեջ գտնվող իրերի ցուցակը: Արձանագրության կրկնօրինակը հանձնվում է այն անձին, որի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոցը, իսկ հատուկ տարածք տրանսպորտային միջոցի տեղափոխման դեպքում` նաեւ հատուկ տարածքում տրանսպորտային միջոցի պահպանման համար պատասխանատու անձին:
8. Տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու եւ պահպանման ժամկետը հաշվվում է օրերով եւ ժամերով` սկսած հատուկ տարածքում դրա տեղավորման պահից:
9. Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 120 ժամվա ընթացքում`
ա) վերացնում է արգելանքի տակ դնելու պատճառները, ապա ոստիկանությունն անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից.
բ) չի վերացնում արգելանքի տակ դնելու պատճառները կամ վերացնելով արգելանքի տակ դնելու պատճառները` տրանսպորտային միջոցը չի հանում հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցի վարորդից (տիրոջից, տիրոջ ներկայացուցչից) հաջորդող յուրաքանչյուր լրիվ օրվա համար գանձվում է վճար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ (հաշվին):
10. Տրանսպորտային միջոցի վարորդի (սեփականատիրոջ, սեփականատիրոջ ներկայացուցչի) կողմից պահպանման ծախսերը կամավոր չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով դրանք ենթակա են բռնագանձման:
11. Սույն հոդվածի իններորդ մասի «բ» կետով սահմանված կարգը չի տարածվում սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու դեպքերի վրա, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու ժամանակ գործում է գործի քննության ավարտից հետո տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) ծանուցելուց 120 ժամ հետո:
12. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված է իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու պատճառները վերացվում են իրավասու պաշտոնատար անձի կողմից:
13. Վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) թույլատրվում է մոտենալ հատուկ տարածքում պահպանվող տրանսպորտային միջոցին միայն դրա պահպանման համար պատասխանատու անձի ներկայությամբ:
14. Իրավասու պաշտոնատար անձը համոզվելով, որ տրանսպորտային միջոցի բերման ենթարկելու պատճառները վերացված են, գրավոր կարգով թույլատրություն է տալիս հատուկ տարածքում արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցը բաց թողնելու մասին եւ համապատասխան նշում կատարում տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու եւ արգելանքի տակ դնելու արձանագրության մեջ:
15. Բերման ենթարկված տրանսպորտային միջոցը վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) հանձնումը կատարվում է տրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանման ծախսերն ամբողջությամբ վճարելուց հետո:
16. Հատուկ տարածքներում իրականացվում է բերման ենթարկված եւ արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների հաշվառում, որի կարգը սահմանվում է ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:
Հոդված 182 . Տրանսպորտային միջոցների շահագործման արգելումը` հաշվառման համարանիշները հանելով
1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա», «ժբ» կետերով եւ երկրորդ մասով նախատեսված դեպքերում ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը եւ սույն հոդվածով սահմանված կարգով հանել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, եւ թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը:
2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա» եւ «ժբ» կետերում նշված դեպքերում տրանսպորտային միջոցների համարանիշները հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր համարանիշ` տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար, իսկ 18-րդ հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերում անսարքությունները վերացվում են տեղում, կամ տրանսպորտային միջոցը վարորդը տեղափոխում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր:
3. Տրանսպորտային միջոցների շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու եւ ժամանակավոր համարանիշ տալու դեպքում, իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն: Ժամանակավոր համարանիշի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ արձանագրության ձեւը` ոստիկանության պետը:
Տրանսպորտային միջոցի շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու պատճառները վերացնելուց հետո, հաշվառման համարանիշները անմիջապես վերադարձվում են տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին):
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ճանապարհային երթեւեկության անվտանգության համար իրական սպառնալիքի առաջացման դեպքում ճանապարհը տնօինողը կամ սահմանված կարգով սպասարկողը դրա մասին անհապաղ տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւ շահագրգիռ այլ մարմինների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներով եւ հանրության մատչելի այլ ձեւերով` հանրությանը:»:
Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ճանապարհային երթեւեկության մաuնակիցը պարտավոր է պահպանել Հայաuտանի Հանրապետության կառավարության հաuտատած ճանապարհային երթեւեկության կանոնները, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողների ու երթեւեկության կարգավորման համար լիազորված այլ անձանց օրինական պահանջներն ու իր գործողություններով չuտեղծել վթարային իրադրություն:
4. Արգելվում է վնաuել կամ աղտոտել ճանապարհի ծածկույթը, վնաuել, փակել, հանել կամ տեղադրել ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ճանապարհին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթեւեկությանը: Նման իրավիճակ ստեղծող անձը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները խոչընդոտն անհապաղ վերացնելու համար, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ճանապարհային երթեւեկության մասնակիցներին տեղեկացնել վտանգի մասին եւ հայտնել ոստիկանություն:»:
Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածում`
ա) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի երկրորդ մասի «գ» կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում վարորդի կողմից տրանսպորտային միջոցը կամովին չտրամադրելիս ոստիկանության ծառայողն իրավասու է նրան հեռացնելու տրանսպորտային միջոցի վարումից եւ օգտագործելու տրանսպորտային միջոցը: Նշված պահանջը չի տարածվում օպերատիվ ծառայություններին, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին եւ հաշմանդամներին պատկանող տրանսպորտային միջոցների վարորդների վրա:
Ոստիկանության ծառայողները տրանսպորտային միջոցների վարորդներին կարող են հեռացնել դրանց վարումից նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում։».
բ) 5-րդ մասի «ա» կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը (կամ տրանսպորտային միջոց վարելու ժամանակավոր վարորդական վկայական կամ թույլտվություն՝ անձը հաստատող փաստաթղթի հետ միասին), իսկ դրանում նշված դեպքերում` նաեւ բժշկական տեղեկանքը.».
գ) 5-րդ մասի «ա» կետի 2-րդ ենթակետում «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով.
դ) 5-րդ մասի «ա» կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
ե) 5-րդ մասի «ա» կետի 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) ուղեւորների եւ բեռների փոխադրման համար օրենսդրությամբ նախատեuված այլ փաuտաթղթեր (ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն եւ այլն).».
զ) 5-րդ մասի «բ» կետը «երեխաներին» բառից հետո լրացնել «(բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի)» բառերով.
է) 8-րդ մասի երկրորդ պարբերության «հնգական» բառը փոխարինել «5-ական» բառով.
ը) 11-րդ մասի «դ» կետի «ճանապարհով» բառը փոխարինել «արահետից դուրս» բառերով.
թ) 12-րդ մասի «բ» կետից հանել «մերձակա» բառը:
Հոդված 12. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 241 -րդ հոդվածով.
«Հոդված 241 . Տրանսպորտային միջոցի վարորդին դրա վարումից հեռացնելու կարգը
1. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու նպատակով ոստիկանության ծառայողը նրանից պահանջում է դուրս գալ տրանսպորտային միջոցի սրահից (խցիկից): Այդ պահանջը վարորդի կողմից չկատարելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավասու է կիրառելու «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված հատուկ միջոցներ:
2. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողը ապահովում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջների կատարումը:
3. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողն ապահովում է ուղեւորների տեղափոխումն ու բեռների պահպանումը:
4. Եթե ոստիկանության ծառայողը վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնում է տրանսպորտային միջոցն օգտագործելու նպատակով, ապա նա վարորդի պահանջով պարտավոր է նրան տրամադրել համապատասխան տեղեկանք (կտրոն)՝ նշելով ուղեւորության տեւողությունը, անցած տարածությունը, իր ազգանունը, պաշտոնը, ծառայողական վկայականի համարը եւ ստորաբաժանման անվանումը:»:
Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածում`
ա) 3-րդ մասից հանել «Բնակավայրերից դուրս» բառերը.
բ) 11-րդ մասը «Կապույտ» բառից հետո լրացնել «կամ կապույտ եւ կարմիր» բառերով:
Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի «ա» կետը «միջոցներ» բառից հետո լրացնել «(մոտոցիկլետներ եւ դրան հավասարեցված մեխանիկական տրանսպորտային միջոցներ)» բառերով.
բ) 3-րդ մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) «A» կարգի եւ մոտոսայլակ` 18 տարին լրացած անձանց.».
գ) 3-րդ մասի «գ» եւ «դ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) «D» կարգի՝ 21 տարին լրացած «B» եւ (կամ) «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր եւ այլ զորքեր զորակոչված 19 տարին լրացած «B» եւ (կամ) «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.
դ) «E» կարգի՝ 19 տարին լրացած «B», «C» կամ «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.».
դ) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«B», «C» եւ «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաեւ կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կիլոգրամը: 750 կիլոգրամը գերազանցող թույլատրելի առավելագույն զանգված ունեցող կցորդներով տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդը պետք է ունենա նաեւ «E» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք:».
ե) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-9-րդ մասերով.
«7. «A» եւ «B» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իսկ «C», «D» եւ «E» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:
8. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչեւ երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից:
9. «Տրամվայ» եւ «տրոլեյբուս» վարելու իրավունք տալու համար գործնական քննությունը ընդունում են «տրամվայ» եւ «տրոլեյբուս» շահագործող կազմակերպությունները` տրանսպորտի եւ կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:»:
Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները» բառերը փոխարինել «անձինք» բառով.
բ) 2-րդ եւ 5-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.
գ) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը:».
դ) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական:».
ե) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10. Տրանuպորտային միջոցների վարորդների ուuուցումը լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն է, որի լիցենզավորումը, լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որը նախքան լիցենզիա տալը պետք է տրանսպորտի եւ կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնից ստանա տրանսպորտային միջոց վարելու ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության մասին եզրակացություն: Տրանսպորտային միջոցների վարորդների ուuուցման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
զ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Հայաuտանի Հանրապետության ոuտիկանությունը յուրաքանչյուր տարի լիցենզավորող մարմին է ներկայացնում ուսուցում իրականացնող կազմակերպությունների շրջանավարտների կողմից որակավորման քննությունների հանձնման արդյունքները:
Եթե կազմակերպության շրջանավարտների 70%-ը չի կարողացել առաջին անգամից հանձնել որակավորման քննությունները, ապա դա հիմք է համարվում լիցենզիայից զրկելու համար:»:
Հոդված 16. Օրենքի 29-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) վարորդական վկայականը կորել է, եւ դրա տերը դիմել է` սահմանված կարգով նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:».
բ) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված վարորդական իրավունքի վկայականը կորցնելու, ինչպես նաեւ փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:
Օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձվում են զրկման ժամկետը լրանալուց կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:»:
Հոդված 17. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի երկրորդ մասի «է» կետում նշված միջոցառումների անցկացման թույլտվություն տալու դեպքում այն տվող մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը:»:
Հոդված 18. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 81 -րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 81
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 331 . Նյութական խրախուսման եւ տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդը
1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն ունի նյութական խրախուսման եւ տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդ (այսուհետ՝ արտաբյուջետային ֆոնդ)` կենտրոնական գանձապետարանում բացվող բանկային հաշիվ:
2. Արտաբյուջետային ֆոնդը կազմավորվում է՝
ա) մարզական, մշակութային եւ oրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ, բացի բարեգործական եւ պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովումից ստացվող միջոցներից.
բ) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդներից, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշներ տրամադրելու շնորհիվ ստացվող միջոցներից.
գ) օրենքով չարգելված տեղեկատվության վճարովի տրամադրումից ստացվող միջոցներից.
դ) ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտումների համար գանձված տուգանքներից.
ե) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարներից, այդ թվում` տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար.
զ) լուսացույցների խափանման դեպքերում` ճանապարհային երթեւեկությունը վճարովի հիմունքներով կարգավորելուց ստացվող միջոցներից.
է) արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման համար գանձվող վճարներից.
ը) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու քննություններ ընդունելու համար նախատեսված վճարներից.
թ) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար գանձվող վճարներից.
ժ) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դրամական նվիրատվություններից.
ժա) արտաբյուջետային ֆոնդի միջոցներով ձեռք բերված տեխնիկական սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների օտարումից ստացվող միջոցներից.
ժբ) ճանապարհային երթեւեկության կանոնների ուսուցման, ինչպես նաեւ իրավական իրազեկման նպատակով ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին իրավական ակտերի եւ (կամ) դրանց մեկնաբանությունների վերաբերյալ հրատարակվող նյութերի վաճառքից.
ժգ) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար նախատեսված վճարներից:
3. Արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է՝
ա) Ճանապարհային ոստիկանության համար ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման ուղղությամբ.
բ) Ճանապարհային ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավման եւ նյութական խրախուսման համար.
գ) Ճանապարհային ոստիկանության ծառայողների վերապատրաստման (որակավորման) համար.
դ) Ճանապարհային ոստիկանության շենքերի, շինությունների, ծառայության պայմանների բարելավման համար.
ե) անհիմն գանձված վարչական տուգանքների վերադարձման, ինչպես նաեւ Ճանապարհային ոստիկանության ծառայողի ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման համար:
Արտաբյուջետային ֆոնդը ծախսելու այլ ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Արտաբյուջետային ֆոնդի միջոցները մուտքագրվում եւ օգտագործվում են ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով` պետական ֆինանսների կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցված նախահաշվի համաձայն:
5. Արտաբյուջետային ֆոնդի ծախսման հաշվետվությունը ներառվում է պետական բյուջեի տարեկան հաշվետվության մեջ:
Արտաբյուջետային ֆոնդի հաշվի միջոցների շրջանառությունը բյուջետային տարվա ընթացքում իրականացվում, եւ այդ հաշվի մուտքերի նախահաշվային եւ փաստացի, ինչպես նաեւ ելքերի դրամարկղային եւ փաստացի ցուցանիշները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր եւ ելքեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
6. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ծառայությունների համար գանձվող վճարների չափը, բացառությամբ «ե», «ը», «թ» եւ «ժգ» կետերով նախատեսված պարտադիր վճարների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 332 . Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերը
Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերն են`
ա) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 5000 դրամ.
բ) տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 10.000 դրամ.
գ) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու գործնական քննություն ընդունելու համար` 10.000 դրամ.
դ) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար` 10.000 դրամ.
ե) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար` 1.000 դրամ:»:
Հոդված 19. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված վարորդական վկայականների` «Առանց վարձու աշխատանքի իրավունքի (ըպջ տՐՈՉՈ ՐՈոՏՑօ տՏ վՈռՎց)» գրառումները համարել ուժը կորցրած:
Տրանսպորտային միջոցը առաջին անգամ փոխելիս (օտարելիս) մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե երկու ամսվա ընթացքում նա հաշվառման է ներկայացնում իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ համարանիշը տրամադրվում է նրան համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի եւ տվյալ հաշվառման համարանիշի հատկացման աճուրդի մեկնարկային գնի չափով արտաբյուջետային ֆոնդ մուտքագրվող վճարի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից:
Լողամիջոցներով երթեւեկելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Օրենքի 331 -րդ հոդվածը կիրառվում է 2007 թվականի հունվարի 1-ից: