Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-503-11.02.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի (12.01.1999թ, N ՀՕ - 248), այսուհետ օրենսգիրք, Հոդված 376-ի 1-ին, Հոդված 389-ի 3-րդ եւ Հոդված 404-ի 3-րդ մասերում «դատապարտյալը» բառը փոխարինել «ամբաստանյալը» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խնդրո առարկա հոդվածներում օգտագործվող «դատապարտյալ» հասկացությունը փոխարինելով «ամբաստանյալ» հասկացությամբ, այդ հոդվածները համապատասխանեցվում են իրենց բուն բովանդակությանը: