Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-504-14.02.2005-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-176, այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «հաստատում է» բառից հետո լրացնել «վերջին 50 տարում » բառերով։

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ կետերով.

«41 ) մշակում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը, որոնց արտահանումը եւ ժամանակավոր արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է.

42 ) կազմում է պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների պահպանական ցուցակը.»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։