Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-323-30.05.2018,17.10.2018-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2. համատեղությամբ աշխատողների հետ, բացառությամբ ընտրովի պաշտոն զբաղեցնելու դեպքերի, եթե աշխատողը գրավոր չի միջնորդել կամ գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն չի տվել ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը ժամկետային աշխատանքային պայմանագրով փոխարինելու վերաբերյալ.»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակ՟ման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ