Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«2. համատեղությամբ աշխատողների հետ, բացառությամբ քաղաքական ընտրովի պաշտոն զբաղեցնելու դեպքերի, եթե աշխատողը գրավոր չի միջնորդել կամ գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն չի տվել ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը ժամկետային աշխատանքային պայմանագրով փոխարինելու վերաբերյալ.»:
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: