Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 ապրիլի 1993 թվականի, ՀՕ-52) 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «իշխանության եւ կառավարման տեղական մարմինները» բառերը փոխարինել «պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: