Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-363-31.08.2018,19.10.2018-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածը լրացնել նոր 4.1-րդ մասով.

«4.1. Սույն օրենքի 46-րդ եւ 47-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում պարտապանի բանկային հաշիվներում եւ ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դրվում է հետեւյալ հերթականությամբ.

1) ՀՀ դրամով դրամական միջոցներ,

2) արտարժույթով դրամական միջոցներ,

3) ավանդներում առկա դրամական միջոցներ:»:

Հոդված 2. Օրենքի 44.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարելու դեպքում՝ պարտապանի կողմից կատարված պարտավորության չափով.  պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարելու դեպքում հարկադիր կատարողն այդ մասին պարտապանի հաշիվներն սպասարկող բանկին կամ այլ վարկային կազմակերպությանն ուղարկում է էլեկտրոնային հաղորդագրություն, որի հիման պարտապանի հաշիվներն սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտապանի կողմից կատարված պարտավորության չափով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը:»:

Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր 2.2-րդ, 2.3-րդ եւ 2.4-րդ մասերով.

 «2.2. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի մասին:

2.3. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 2.2-րդ մասով սահմանված տեղեկությունը պարտապանի հաշիվները սպասարկող բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից ստանալուց հետո, մեկօրյա ժամկետում էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հանում է այլ բանկերում կամ վարկային կազմակերպություներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն այլեւս անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար:

2.4. Պարտապանի կողմից համապատասխան դիմում ստալու դեպքում հարկադիր կատարողը մեկօրյա ժամկետում էլեկտրոնային հաղորդագրության միջոցով արգելանք է կիրառում դիմումում նշված՝ պարտապանին պատկանող եւ պարտավորության ապահովման համար բավարար դրամական միջոցներ պարունակող հաշվեհամարի կամ հաշվեհամարների վրա՝ հանելով այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն այլեւս անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար։»:

Հոդված 4. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել նոր 2.2-րդ մասով.

«2.2. Սույն օրենքի 46-րդ հոդվածի 2.2-րդ, 2.3-րդ եւ 2.4-րդ մասերով սահմանված կանոնները տարածվում են նաեւ պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա բռնագանձում կիրառելու դեպքերի վրա:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից: