Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-402-23.10.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ պարբերություններում «Իրավական ակտերի մասին» բառերը փոխարինել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» բառերով, իսկ երկրորդ պարբերությունում «պետական գրանցում ստանալուց եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մուտքագրվելուց հետո» բառերը փոխարինել «ընդունումից հետո» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին մասով.

«4.1. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կարող են ներկայացնել կառավարության իրենց կողմից

առաջարկվող կառուցվածքը եւ կազմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած էլեկտրոնային ձեւով` հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացված նյութերը տեղադրում է համացանցային կայքում ներկայացվելուց հետո` մինչեւ հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, բայց ոչ շուտ, քան նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:».

3) 7-րդ մասից «, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների» բառերը հանել.

4) 11.1-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Կառավարության կողմից առաջարկված մասնագիտացված կազմակերպությանը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով:».

5) 11.1-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները:».

6) 12-րդ մասից հանել «, այն ընտրական տեղամասերի համարները եւ գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները» բառերը.

7) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մասով՝

«13. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 50 ժամ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է իր կայքում բացել ընտրությունների մասնակցած եւ տեխնիկական սարքավորումներով գրանցված ընտրողների որոնման հնարավորություն՝ առանց ցանկի ներբեռնման հնարավորության: Մասնավորապես, ընտրողի որոնման արդյունքում նշվում են ընտրողների անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը, ընտրական տեղամասի համարը եւ քվեարկած (տեխնիկական սարքավորումներով գրանցված) լինելու կամ չլինելու մասին տեղեկատվությունը: Այս հասանելիությունը բաց է մնում հրապարակման օրվանից երկու ամիս:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին եւ նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական եւ անբաժանելի մասն է: Ազգային ժողովի ընտրությունների դեպքում լիազոր մարմինը ընտրողների ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր (իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր) առաջ եւ 7 օր առաջ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար:».

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրը լիազոր մարմնին է տրամադրում նախորդ ամսվա ընթացքում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձանց ամբողջական ցանկը, ինչպես նաեւ գործունակության սահմանափակումը վերականգնված անձանց ամբողջական ցանկը, իսկ եթե վերը նշված ժամանակահատվածում նման գերծեր չեն քննվել եւ դատական ակտեր չեն կայացվել, ապա՝ այդ մասին համապատասխան տեղեկանք:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «անձինք» բառից հետո լրացնել «, ովքեր քվեարկության օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ» բառերը.

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով .

«3.1. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ լիազոր մարմնին ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու եւ ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով նախընտրելի ընտրական տեղամասի համարը՝ դիմումին կցելով տեղաշարժման դժվարությունները հավաստող համապատասխան բժշկական փաստաթուղթ: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից եւ ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Լիազոր մարմինը դիմողին այդ մասին տրամադրում է համապատասխան տեղեկանք: Դիմումի եւ տեղեկանքի ձեւերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:».

3) 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերում «10 օր» բառերը փոխարինել «12 օր» բառերով.

4) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 9-րդ մասում «ոչ ուշ, քան 50 օր, 10 օր եւ 6 օր» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 50 օր (իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ դրանք նշանակելուց հետո 3-րդ օրը) եւ 10 օր առաջ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում «մինչեւ 1 000» բառերը փոխարինել «մինչեւ 1200» բառերով.

2) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին պարբերության 1-ին եւ 2-րդ նախադասություններում «եւ 5 օր» բառերը հանել.

2) 3-րդ մասից հանել «(այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակը)» բառերը:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովի, Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր  (իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր, Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր)  եւ 6 օր առաջ տեղադրում է համացանցում՝ www.police.am հասցեով: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան ներբեռնվելու հնարավորություն:».

2) 4-րդ մասից հանել «, այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ ցուցակի» բառերը.

3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «10» թիվը փոխարինել «12» թվով, իսկ «7» թիվը «9» թվով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն վերջին մեկ տարում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:»:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել « (այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ) » բառերը:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում «ընտրող» բառից հետո լրացնել «, իսկ առանձնակի դեպքերում` մինչեւ 2300 ընտրող» բառերը:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ նախադասությունում «ընթացքը» բառից հետո լրացնել «եւ գաղտնիությունը» բառերը.

2) 5-րդ մասում «սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ» բառերը փոխարինել «տեղաշարժման դժվարություններ» բառերով:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նախընտրական քարոզչություն է համարվում՝

1) թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին), նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը.

2) թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի), նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների նկատմամբ նախապատվության արտահայտումը ուղղված ընտրողների կամարտահայտության ձեւավորմանը.

3) թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի), նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ընտրվելու հնարավոր հետեւանքների նկարագրությունը.

4) տեղեկատվության տարածումը, որում ակնհայտորեն գերակշռում է որեւէ թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի), նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ տեղեկությունները, զուգորդված դրական կամ բացասական մեկնաբանություններով.

5) ցանկացած գործունեություն, որն ուղղված է ընտրողների մոտ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի), նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքի ձեւավորմանը:».

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1 Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու եւ ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորեւ անվանվում է նախընտրական քարոզչություն:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի նախընտրական քարոզչությունը սկսվում է ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման կայացումից հետո՝ 8-րդ օրվանից:

Քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաեւ տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է: Քվեարկության նախորդ օրն արգելվում է որեւէ եղանակով հրապարակել, ներկայացնել դիտորդական առաքելությունների՝ ընտրությունների վերաբերյալ զեկույցները:».

3) 3-րդ մասում «20 օր հետո» բառերից հետո լրացնել «(իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 7 օր հետո)» բառերը.

4) 4-րդ եւ 6-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորվել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրական շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերում, համատիրությունների գրասենյակներում, ինչպես նաեւ այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, եւ յուրաքանչյուր ցուցանակի մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:

6.  Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման օրվանից մինչեւ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որեւէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաեւ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշերը կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող եւ նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր եւ այլ նյութերի կամ առարկաների) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը արգելվում է:

Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները:»:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով

1. Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու թեկնածուները ունեն հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար եւ վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք, որի տրամադրման կարգը եւ ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների եւ թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` հաջորդ օրը:

Զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ թեկնածուների համար ապահովել ոչ խտրական պայմաններ:

2. Հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ թեկնածուների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ ներկայացվում է անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ թեկնածուների մասին՝ քարոզարշավի հետ կապ չունեցող հրապարակումները պետք է լինեն առավելագույնս չեզոք եւ բազմակողմանի:

Գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից ընտրություններին մասնակցող թեկնածուների ու կուսակցությունների հետ ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների կնքած` նախընտրական քարոզչության նպատակով եթեր տրամադրելու պայմանագրերը համարվում են ուժը կորցրած, եւ դադարեցվում է նախընտրական քարոզչության նպատակով եթերի տրամադրումը:

3. Ազգային Ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ՝

1) Հանրային ռադիոն եւ հանրային հեռուստատեսությունը պարտավոր են հեռարձակել ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ թեկնածուների նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ՝ ապահովելով անկողմնակալությունն ու հավասար պայմանները.

2) Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպում է հեռուստաբանավեճեր, որոնց մասնակցության հավասար պայմաններ են տրամադրվում բոլոր կուսակցություններին եւ թեկնածուներին: Նման հեռուստաբանավեճերի թիվը պետք է լինի 4-ից ոչ պակաս՝ յուրաքանչյուրը ոչ պակաս, քան 90 րոպե տեւողությամբ, իսկ հեռուստաբանավեճերից մեկին պետք է հրավիրվեն բացառապես կուսակցությունների ընտրական ցուցակների առաջին համարի թեկնածուները.

3) Հանրային ռադիոն եւ հանրային հեռուստատեսությունը պարտավոր են ողջամիտ քանակով հեռարձակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացրած սոցիալական գովազդները, եթե դրանք բարձր որակի են, բացարձակապես չեզոք են եւ միտված են ընտրությունների մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը կամ ընտրախախտումների կանխարգելմանը:

4. 70 հազարից ավել մշտական բնակչությամբ համայնքներում (բացառությամբ Երեւանի) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպում է առնվազն մեկական հեռուստաբանավեճ, որի մասնակցության հավասար պայմաններ են տրամադրվում բոլոր կուսակցություններին եւ թեկնածուներին: Հեռուստաբանավեճի տեւողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 90 րոպե:

5. Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 2 օր հետո Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հրապարակում է հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա համար առեւտրային գովազդի ձեւավորված շուկայական արժեքը եւ մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաեւ թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին նախընտրական քարոզչություն իրականացնելու համար վճարովի եթերաժամ տրամադրող առցանց, կաբելային եւ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների վրա` անկախ սեփականության ձեւից:

Առցանց, կաբելային եւ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունները եւ հեռուստաընկերությունները ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 3 օր հետո իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առեւտրային գովազդի միջին գինը եւ մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

7. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները եւ հեռուստահաղորդումներն ընդմիջել առեւտրային գովազդով:

8. Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերություններն արբանյակային հեռարձակում իրականացնելիս պարտավոր են պահպանել սույն հոդվածի պահանջները:

9. Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները եւ հեռուստահաղորդումները վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելիս ձայնագրվում եւ տեսագրվում են: Դրանք պահպանվում են մինչեւ ընտրվող մարմնի լիազորությունների ստանձնման օրը:

10. Վերգետնյա, կաբելային եւ առցանց եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:

11. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնում է վերգետնյա, ինչպես նաեւ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող կաբելային եւ առցանց եթերային հեռարձակում

իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում (մոնիտորինգ): Այդ նպատակով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը մշակում եւ Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 15 օր հետո (իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` 2 օր հետո) հրապարակում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում վերգետնյա, կաբելային եւ առցանց եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը:

12. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողովի եւ Երեւանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ՝ ոչ ուշ, քան քվեարկության օրվան նախորդող 10-րդ եւ 20-րդ օրը, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ, հրապարակում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված մշտադիտարկման արդյունքները եւ հանձնաժողովի եզրակացությունը` հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում սույն մասով նշված եզրակացությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հրապարակում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում ոչ ուշ, քան ընտրության երկրորդ փուլի քվեարկության օրվան նախորդող 10-րդ օրը, ինչպես նաեւ արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից 2 օր առաջ:

13. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած թերթերը եւ ամսագրերը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարտավոր են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական եւ ոչ կողմնակալ պայմաններ:»:

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում «10» թիվը փոխարինել «7» թվով:

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «ռադիոյով» բառից հետո լրացնել «, առցանց լրատվամիջոցով» բառերը:

Հոդված 15. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2) բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 5 կամ ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու, կուսակցության դեպքում` ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 2 կամ ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 4 կամ ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու,»:

Հոդված 16. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «7» թիվը փոխարինել «3 աշխատանքային» բառերով,

2) 8-րդ մասից հանել «անձնական բնույթի» բառերը:

Հոդվածի 17. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները բացառապես նախընտրական հիմնադրամի միջոցներով են կարող ֆինանսավորել՝

1) զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելը,

2) նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու եւ նախընտրական այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալումը,

3) քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստումն ու տարածումը,

4) նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալությունը,

5) նախընտրական քարոզչության նպատակով կատարված աշխատանքի դիմաց, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման համար անձանց վճարվող գումարները:

Վերոնիշյալ նպատակներով նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով: Նախընտրական հիմնադրամի ծախսերը կատարվում են անկանխիկ գործարքներով:».

2) 2-րդ մասում «ծառայությունները» բառից հետո լրացնել «(բացառությամբ 5-րդ կետի, եթե ֆիզիկական անձանց կողմից աշխատանքը կատարվել է կամ ծառայությունը մատուցվել է անհատույց)» բառերը.

3) 3-րդ մասում «1-ին մասով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 5-րդ կետի, եթե ֆիզիկական անձանց կողմից աշխատանքը կատարվել է կամ ծառայությունը մատուցվել է անհատույց)» բառերը:

Հոդված 18. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայտարարագրին կցվում են սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի համար հիմք հանդիսացող փաստաթղթերը (պայմանագրերը, հանձնման-ընդունման ակտերը, հաշիվ-ապրանքագրերը ինչպես նաեւ կատարված վճարումները հավաստող փաստաթղթերը):»:

Հոդված 19. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «երկու» բառը փոխարինել «չորս» բառով.

2) 4-րդ մասում «5» թիվը փոխարինել «8» թվով:

Հոդված 20. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա հասարակական կազմակերպությունների՝ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերի համար կարող են դիմել նշված մարմիններին ոչ ուշ, քան քվեարկությանը նախորդող 22-րդ օրը: Այդ դիմումը պետք է քննարկվի հնգօրյա ժամկետում:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` ընտրությունների վերաբերյալ քվեարկությանը հաջորդող 3 ամսվա ընթացքում ներկայացված զեկույցները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:»:

Հոդված 21. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հավատարմագրվելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:».

2) 3-րդ մասում «12» թիվը փոխարինել «7» թվով.

3) 4-րդ մասում «ուսուցման մասին» բառերից հետո լրացնել «կամ տվյալ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը կամ որեւէ կարգավիճակով կազմակերպությունը ներկայացնող անձը տվյալ ընտրություններին գրանցված թեկնածու է» բառերը.

4) 6-րդ մասում «չի պահանջվում» բառերից հետո լրացնել «, սակայն հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխությունները (լրացումները) թույլատրվում են՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում» բառերը.

5) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Դիտորդ կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական մարմիններում ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովների անդամները։»:

Հոդված 22. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 1-ին կետում «նաեւ» բառից հետո լրացնել «տեղամասային կենտրոնում եւ» բառերը,

բ.  5-րդ կետում «ցուցակների» բառից հետո լրացնել «, տեխնիկական սարքավորման» բառերը.

2) 3-րդ մասում «պահանջներ» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ օրենքով սահմանված դեպքերի)»:

Հոդված 23. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ընտրական հանձնաժողովի նիստին եւ քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ եւ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկ վստահված անձ:»:

Հոդված 24. Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) առանց լիազորագրի կուսակցության կամ դաշինքի անունից ստորագրելու նախընտրական քարոզչության հետ կապված պայմանագրեր ու այլ ակտեր, ինչպես նաեւ տալու նախընտրական հիմնադրամի բանկային հաշվից վճարման հանձնարարականներ:»:

Հոդված 25. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասում «30» թիվը փոխարինել «40» թվով:

Հոդված 26. Օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող եւ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք:»:

Հոդված 27. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետում «2 անդամ» բառերից հետո լրացնել «եթե խմբակցությունների թիվը 5 կամ 6 է» բառերը,

2) 3-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի ձեւավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով կամ ժամկետում որեւէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) հանձնաժողովի անդամ չի նշանակում, կամ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների առաջարկած թեկնածուների թիվը պակաս է 2-ից, որի արդյունքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը պակաս է 7-ից,  ապա հանձնաժողովի թափուր տեղերը մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված թիվը նրանց փոխարեն լրացնում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:»:

Հոդված 28. Օրենքի 50-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւայլ բովանդակությամբ 1.1-րդ մասով՝

«1.1. Քվեարկությունից հետո երկրորդ օրը ժամը 11.00-ին տարածքային ընտրական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով
իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրում է իրենց ընտրական տարածքում գտնվող երկու ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից։ Վերահաշվարկի դիմումով եւ վիճակահանության արդյունքում ընտրված ընտրական տեղամասերի համընկման դեպքում լրացուցիչ վիճակահանություն չի իրականացվում: Վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի վերաբերյալ գրանցամատյանում կատարվում է գրառում։».

2) 7-րդ մասի 1-ին նախադասության մեջ «առաջին հերթին վերահաշվարկում է» բառերից հետո լրացնել «վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, այնուհետեւ՝» բառերը.

3) 11-րդ մասում «Կախված ծանրաբեռնվածությունից» բառերը փոխարինել «Ծանրաբեռնվածության դեպքում» բառերով:

Հոդված 29. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 30. Օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ`

«Եթե կահավորումը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, ապա վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով քվեարկության սենյակը կարող է վերակահավորվել (այդ թվում՝ քվեարկության օրը):»:

Հոդված 31. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը «գրիչ» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ Ազգային Ժողովի եւ Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ)» բառերով:

Հոդված 32. Օրենքի 59-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «քվեաթերթիկի լրացման» բառերը փոխարինել «քվեարկություն կատարելու» բառով.

2) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 15, եւ ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի՝ ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 15 օր առաջ տրամադրած տեղեկանքի հիման վրա:».

3) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Ազգային ժողովի եւ Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ կուսակցության քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են քվեարկությունից եւ մարվում են:».

4) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»։

Հոդված 33. Օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասում «30» թիվը փոխարինել «20» թվով:

Հոդված 34. Օրենքի 61-րդ հոդվածում ՝

1) 2-րդ մասում «քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող» բառերը փոխարինել «Ինքնասոսնձվող» բառով.

2) 5-րդ մասի 2-րդ նախադասությունից հանել «եւ տվյալ տարածքի տարածքային» բառերը:

Հոդված 35. Օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասում «5 օր» բառերը փոխարինել «9 օր» բառերով:

Հոդված 36. Օրենքի 64-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «քվեաթերթիկները, քվեարկության ծրարները,» բառերը.

2) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3-րդ մաս.

«3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ տեղադրում է Ազգային ժողովի եւ Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր կուսակցության 3-ից 5-ական քվեաթերթիկ:»:

Հոդված 37. Օրենքի 65-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ`

«Զինծառայողների անմիջական եւ ոչ անմիջական պետերին, ինչպես նաեւ կոչումով բարձր սպաներին արգելվում է զինծառայողների քվեարկության ժամանակ քվեարկության սենյակում ներկա գտնվել կամ նրանց հետ միաժամանակ նույն պահին նույն քվեարկության սենյակում քվեարկել։».

2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 38. Օրենքի 66-րդ հոդվածի 8-րդ մասը առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ`

«Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ընտրողը ստացել է քվեարկության կտրոն, սակայն ընտրողների ցուցակում իր անվան դիմաց արդեն առկա է ստորագրություն, ապա ընտրողը ստորագրում, իսկ հանձնաժողովի նախագահը իր անհատական կնիքն է դնում լրացուցիչ նշումների դաշտում, եւ այդ մասին կատարվում է գրառում գրանցամատյանում:»:

Հոդված 39. Օրենքի 67-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին պարբերությունում «Ազգային Ժողովի» բառերից հետո լրացնել «եւ Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների » բառերը, իսկ երկրորդ պարբերությունում «Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաեւ համայնքի» բառերը փոխարինել «Համայնքի» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ազգային ժողովի եւ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որեւէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:».

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 9-րդ մասի 4-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում՝ մինչեւ քվեարկություն կատարելը: Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձը ծանուցվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:»:

Հոդված 40. Օրենքի 68-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար, եւ քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը:

Հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է քվեարկության մեկ ծրար, ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար, քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը եւ հայտարարում քվեաթերթիկի վավեր, անվավեր կամ չսահմանված նմուշի լինելու մասին:

Վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում է նաեւ, թե որ թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության օգտին է քվեարկված:

Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, եւ առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն, քվեաթերթիկը դրվում է ընտրություններին մասնակցող կուսակցության կամ թեկնածուի օգտին քվեարկած կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ ծրարը: Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների օգտին քվեարկված քվեաթերթիկները եւ անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են առանձին-առանձին:

Քվեարկված քվեաթերթիկները տեսակավորելուց եւ հաշվարկելուց հետո ստացված թվերը բարձրաձայն հայտարարվում եւ գրանցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:».

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 41. Օրենքի 69-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ազգային ժողովի եւ Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե դրա վրա առկա է որեւէ նշում կամ գրառում:».

2) 2-րդ մասում «Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, համայնքի» բառերը փոխարինել «Համայնքի» բառով:

Հոդված 42. Օրենքի 71-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 11-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.

2) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են լուսանկարել կամ տեսանկարահանել ընտրական տեղամասում կազմված քվեարկության արդյունքների արձանագրությունը:

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրություններով եւ հանձնաժողովի կնիքով:»:

Հոդված 43. Օրենքի 73-րդ հոդվածի 3.1-րդ մասի 3-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ՝

«Ընտրողների սկանավորված ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից հանվում են հրապարակման պահից երկու ամիս հետո»:

Հոդված 44. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) 11-րդ կետից հանել «, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում` նաեւ ըստ ընտրական տարածքների» բառերը.

2) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 45. Օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասից հանել «համապետական եւ տարածքային» բառերը:

Հոդված 46. Օրենի 83-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 83. Կուսակցության (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները

1. Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների մեկ ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից:

2. Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած ընտրական ցուցակից: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկվում է ոչ պակաս, քան 60, եւ ոչ ավելի, քան 300 թեկնածու:

3. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի եւ դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 եւ այդպես շարունակ` մինչեւ ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որեւէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 40 տոկոսը:

5. Ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաեւ ընտրական ցուցակի առաջին մասում:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին: Յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչեւ 4 ներկայացուցիչ: Որեւէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:

Ընտրական ցուցակի երկրորդ մասի 1-ին բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են ամենամեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 2-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով երկրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 3-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով երրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 4-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով չորրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները:

6. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին եւ երկրորդ մասերում համարակալմամբ նշվում են պատգամավորի թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, սեռը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը):

7. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակները հաստատվում եւ առաջադրվում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումներով): Ընտրական ցուցակի բոլոր էջերը կնքում եւ ստորագրում է կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձը:

8. Կուսակցությունների դաշինքից որեւէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են այդ կուսակցության ընտրական ցուցակով ներկայացրած պատգամավորի թեկնածուները:»:

Հոդված 47. Օրենքի 84-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում՝

ա. 2-րդ եւ 3-րդ կետերից հանել «համապետական եւ տարածքային» բառերը,

բ. 6-րդ կետում «10 000-ապատիկի» բառը փոխարինել « 7 500-ապատիկի» բառով,

2) 4-րդ մասում «մեկշաբաթյա» բառը փոխարինել  «եռօրյա» բառով:

Հոդված 48. Օրենքի 85-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «համապետական եւ տարածքային» բառերը:

Հոդված 49. Օրենքի 86-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «համապետական ընտրական ցուցակի կամ որեւէ տարածքային » բառերը,

2) 2-րդ մասում՝

ա. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ընտրական ցուցակը չի համապատասխանում սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքով ընտրական ցուցակի գրանցումը չի մերժվում, եթե անհամապատասխանությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որը ծագել է առաջադրումից հետո».

3) 4-րդ մասի վերջին պարբերությունից հանել «համապետական եւ տարածքային» բառերը:

Հոդված 50. Օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությունից հանել «համապետական եւ տարածքային» բառերը:

Հոդված 51. Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «համապետական եւ տարածքային» բառերը:

Հոդված 52. Օրենքի 90-րդ հոդված 3-րդ մասի 2-րդ պարբերության մեջ «եւ համապետական, եւ տարածքային ընտրական ցուցակներից» բառերը փոխարինել «ցուցակից» բառով:

Հոդված 53. Օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) նախընտրական հիմնադրամից սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով թվարկված նպատակների համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 350 000-ապատիկը չգերազանցող գումար:»:

Հոդված 54. Օրենքի 93-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում «60» թիվը փոխարինել  «90» թվով, իսկ «120» թիվը փոխարինել  «180» թվով:

2) 4-րդ մասում՝

ա. հանել «արտահերթ ընտրությունների կամ» բառերը,

բ. 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան  40 րոպե, եւ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան  60 րոպե, իսկ նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 40 րոպե, եւ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 60 րոպե:»:

Հոդված 55. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 93.1-րդ հոդվածով.

«Հոդված 93.1. Նախընտրական քարոզչությունը զորամասերում եւ զինվորական հաստատություններում

1. Զորամասերի հրամանատարները հեռուստադիտման եւ ռադիոհեռարձակման միջոցով զինծառայողների համար ապահովում են նախընտրական քարոզչական եւ սոցիալական գովազդների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ու թեկնածուների միջեւ հեռուստաբանավեճերի դիտման հնարավորություն։ Նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հետեւելու զինծառայողների իրավունքը ենթակա չէ սահմանափակման՝ բացառությամբ, եթե դա պայմանավորված է զինծայողների կողմից զորամասում հերթապահության, մարտական հերթապահության մեջ գտնվելու կամ ծառայության հետ կապված այլ անհրաժեշտ հանգամանքներով։

2? Արգելվում է զինվորական հարաբերություններում վերադաս լինելու կարգավիճակը օգտագործելը՝ ստորադաս զինծառայողներին սույն օրենսգրքով սահմանված իրավունքները իրականացնելը խոչընդոտելու նպատակով, այդ թվում՝ սույն օրենսգրքին հակասող հրամաններ տալը։

3. Արգելվում է նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հետեւելու զինծառայողների իրավունքը անհիմն սահմանափակելը։»:

Հոդված 56. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկի առաջին էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաեւ ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները:»:

Հոդված 57. Օրենքի 95-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են նաեւ առավելագույն ձայներ ստացած սակայն 4(6) տոկոսից պակաս ձայներ ստացած  կուսակցությունը (կուսակցությունները) կամ կուսակցություների դաշինքը(դաշնինքները) այն հաշվարկով, որ մանդատների բաշխմանը մասնակցեն 3 կուսակցություններ(կուսակցությունների դաշինքներ), բացառությամբ սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի::

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 4-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մանկացում են նաեւ առավելագույն ձայներ ստացած սակայն 4(6) տոկոսից պակաս ձայներ ստացած  կուսակցությունը(կուսակցությունները) կամ կուսակցություների դաշինքը(դաշնինքները)  այն հաշվարկով, որ մանդատների բաշխմանը մասնակցեն 4 կուսակցություններ(կուսակցությունների դաշինքներ), պայմանով որ նշված 4 կուսակցություներից (կուսակցությունների դաշինքներից) ամենաքիչ կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) ստացել է կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 2 տոկոսը:».

1) 5-րդ մասում «արգելապատնեշը հաղթահարած» բառերը փոխարինել «մանդատների բաշխմանը մասնակցած» բառերով,

2) 7-րդ եւ 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 58. Օրենքի 96-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 59. Օրենքի 97-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« 1. Սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, մանդատների բաշխմանը մասնակցած (մանդատներ ստացած) ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած այլ առավելագույնը երեք կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունն ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:»:

2) 3-րդ մասից հանել «Կոալիցիայի անդամ կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) հասանելիք լրացուցիչ մանդատների բաշխումը համապետական եւ տարածքային ընտրական ցուցակների, ինչպես նաեւ ընտրական տարածքների միջեւ կատարվում է այնպես, որ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հասանելիք մանդատների բաշխման համար պահպանվեն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 7-րդ մասի կանոնները:» բառերը:

Հոդված 60. Օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասում «28-րդ» թիվը փոխարինել  «35-րդ» թվով:

Հոդված 61. Օրենքի 100-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Հոդված 100. Մանդատների տրամադրումը պատգամավորներին

1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին:

Ընտրական ցուցակի մեկ մասից մանդատ ստացած թեկնածուն հանվում է ընտրական ցուցակի մյուս մասից:

2. Առաջին հերթին մանդատները տրամադրվում են կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի թեկնածուներին` ըստ հերթականության: Եթե դրա արդյունքում կուսակցության մանդատների 70 տոկոսից ավելին  բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա առավել շատ ներկայացված սեռի առավելագույն համարով թեկնածուներին հասանելիք նվազագույն թվով մանդատները տրամադրվում են ընտրական ցուցակի՝ պակաս ներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուներին, եթե կան՝ ապահովելով պակաս ներկայացված սեռի 30 տոկոսից ոչ պակաս ներկայացվածություն: Եթե կուսակցության ընտրական ցուցակի ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր:

Երկրորդ հերթին մանդատները սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով տրամադրվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

3. Ընտրական ցուցակի առաջին մասի մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որեւէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է եւ արդյունքում ցածր է լինելու 30 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

Եթե ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

Ընտրական ցուցակի երկրորդ մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ մասի նույն ազգային փոքրամասնության ցուցակում նվազագույն համար ունեցող թեկնածուին, իսկ այդպիսին չլինելու դեպքում մանդատը մնում է թափուր:

4. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են ընտրական ցուցակի առաջին եւ երկրորդ մասերից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

Հոդված 62. Օրենքի 104-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ազգային ժողովի արձակումից հետո անհապաղ Հանրապետության նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին՝ միաժամանակ նշանակելով արտահերթ ընտրություններ:».

2) 3-րդ մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելուց հետո 8 օրյա ժամկետում ՝ մինչեւ ժամը 18:00-ն:»:

Հոդված 63. Օրենքի 115-րդ հոդվածում`

1) 1-ին մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Մինչեւ 10 000 ընտրող ունեցող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ, եթե նախընտրական քարոզչության ընթացքում սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով թվարկված գործողությունների ֆինանսավորման համար օգտագործելու է կամ արդեն օգտագործել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար:».

2) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նախընտրական քարոզչության ընթացքում համայնքի ղեկավարի թեկնածուն նախընտրական հիմնադրամից սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով թվարկված նպատակների համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի մինչեւ`»:

Հոդված 64. Օրենքի 119-րդ հոդվածի 7-րդ մասում «կեսից» բառը փոխարինել  «երկու երրորդից» բառերով:

Հոդված 65. Օրենքի 128-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` համապատասխան համայնքի ավագանու արձակվելուց (լիազորությունների ժամկետը կրճատելուց) հետո՝ երկշաբաթյա ժամկետում:»:

Հոդված 66. Օրենքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում «2 000-ապատիկի» բառը փոխարինել «1500-ապատիկի» բառով:

Հոդված 67. Օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասում «30» թիվը փոխարինել «50» թվով:

Հոդված 68. Օրենքի 139-րդ հոդվածում՝ 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Երեւանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով թվարկված նպատակների համար իրավունք ունեն ծախսելու նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ Գյումրու եւ Վանաձորի ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 30 000-ապատիկը չգերազանցող գումար:»:

Հոդված 69. Օրենքի 141-րդ հոդվածի.

1) 3-րդ մասի 1-ին պարբերությունում «6» թիվը փոխարինել «4» թվով,  «8» թիվը  «6» թվով, իսկ 2-րդ պարբերությունում «6 (8)» թվերը փոխարինել  «4 (6)» թվերով.

2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Եթե դրա արդյունքում կուսակցության մանդատների 70 տոկոսից ավելին  բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա առավել շատ ներկայացված սեռի առավելագույն համարով թեկնածուներին հասանելիք նվազագույն թվով մանդատները տրամադրվում են ընտրական ցուցակի՝ պակաս ներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուներին, եթե կան՝ ապահովելով պակաս ներկայացված սեռի 30 տոկոսից ոչ պակաս ներկայացվածություն: Եթե կուսակցության ընտրական ցուցակի ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր:»:

4) 8-րդ մասի 1-ին պարբերությունում`«25» թիվը փոխարինել «30» թվով:

Հոդված 70. Օրենքի 144-րդ հոդվածի 14-16-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 71. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթների:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2021 թվականից:

3. Սույն օրենքի 17-19-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2019 թվականի փետրվարի 1-ին եւ տարածվում են ուժի մեջ մտնելուց հետո նշանակված ընտրությունների վրա:

4. Մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու դեպքում՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում կարող են նշանակել նաեւ ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական չունեցող անձանց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

5. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված էլեկտրոնային ձեւը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանվում է այդ կետն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ամբողջական ցանկերը  առաջին անգամ տրամադրելիս պետք է պարունակեն տեղեկատվություն սույն օրենքն ուժի մեջ մտնելուն նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում օրինական ուժի մեջ մտած վճիռներով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ գործունակությունը վերականգնած անձանց վերաբերյալ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Առկա իրավիճակը

ՀՀ Կառավարության 2018թ. ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման եւ վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր եւ կործանարար պրակտիկային: Կառավարությունն իր ծրագրում կարեւորում է իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական եւ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչի համար անհրաժեշտ է համարում Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումների իրականացումը:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարեւորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի եւ կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ընտրակաշառքի եւ ընտրողների նկատմամբ ճնշումների բացառման գործուն մեխանիզմների ներդրման, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների ավելացման եւ քվեարկության գործընթացների մատչելիության ապահովման, ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեության երաշխավորման, ընտրական վեճերի գործընթացների հստակեցման եւ արդյունավետության երաշխավորման միջոցով, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հանրության շրջանում ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմանը, նրա ընկալումներում արդարության վերականգնմանը, եւ ի վերջո ընտրվող իշխանությունների լեգիտիմության բարձրացմանը:

Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսված հետեւյալ նպատակով՝

Ընտրողների ցուցակների կազմման եւ վարման գործընթացի արդյունավետության բարձրացում, որը ենթադրում է՝


Ընտրողների իրազեկվածության բարձրացում, որը ենթադրում է


Քվեարկության գործընթացի մատչելիության ապահովում, ինչը ենթադրում է տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողներին հնարավորություն տալ ժամանակավոր հաշվառվել տեղաշարժման համար մատչելի, գտնվելու վայրի մոտակա տեղամասային կենտրոնում:

Զինվորականների քվեարկության ընթացքում արգելվում է վերադաս սպայի գտնվելը քվեարկության սենյակում:

Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացում, այդ թվում`

Վերանայել ընտրական գործընթացների վարչարարությունը, այդ թվում՝ քվեարկության օրվա եւ վայրի վերաբերյալ ընտրողներին ծանուցման գործող ծախսատար եւ անարդյունավետ փոստային մեթոդը փոխարինել առավել արդյունավետ մեթոդով, օրինակ՝ հեռախոսային կարճ հաղորդագրություններով՝ կրճատելով փոստային եւ տպագրական ծախսերը եւ խնայելով ժամանակը.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

« 23 »  հոկտեմբերի 2018թ.

                      ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան.

ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,  «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝  Գեւորգ Պետրոսյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 
Կանխավ շնորհակալ ենք։
 
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ` ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԳեւՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ
ԱԼԵՆ  ՍԻՄՈՆՅԱՆ